ԿԲ նախագահ. Տարին կավարտենք 8%-ից բարձր գնաճով
14.06.2022 | 18:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

«Տոկոսադրույքն անփոփոխ մնաց, որովհետեւ մեծամասնության կարծիքով՝ ստեղծված իրավիճակում, երբ միջազգային այցելուների կողմից Հայաստանի տնտեսությունում ստեղծվում է լուրջ պահանջարկ, արժեւորվում է հայկական դրամը, ինչն իր հերթին կարող է հանգեցնել ներմուծվող ապրանքների գների որոշակի ճշգրտման: Այս պահի դրությամբ փորձեցինք զերծ պահել տոկոսադրույքը բարձրացնելուց՝ հասկանալու այդ միջազգային այցելուների պահանջարկի կայունությունը, երկարաժամկետ լինելը եւ ներմուծված ապրանքների վարքագիծը»,- ասել է Մարտին Գալստյանը:
Անդրադառնալով ներմուծվող ապրանքների հնարավոր գնաճին՝ ՀՀ ԿԲ նախագահն ասել է, որ պարենի միջազգային գների ինդեքսը բարձր մակարդակի վրա է ու դրա պատճառները մի քանիսն են. «Առաջինը՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ եղած հակամարտությունն է, որի հետեւանքով ցորենի, արեւածաղկի, ձեթի ու նման ապրանքների հետ կապված լրջագույն խնդիրներ կան: Այս երկու երկրներն այդ ապրանքները միջազգային շուկա հիմնական արտահանողներն են: Երկրորդ խնդիրը կապված է արժեշղթաների եւ տրանսպորտային խնդիրների հետ: Տրանսպորտային բեռնափոխադրումների ինդեքսը վերջին ամիսներին 50%-ով ավելացել է: Այնպես որ, այստեղ առաջիկա ամիսներին հուսադրող նորություններ չունենք»:
Անդրադառնալով գնաճի կանխատեսմանը՝ ԿԲ նախագահն ասել է, որ այս պահի դրությամբ «9%-ի համեմատ մենք մոտակա ամիսներին կգնանք ավելի վերեւ»:
«Տարին, ըստ էության, կավարտենք 8%-ից ավելի բարձր ցուցանիշով»,- ասել է Մարտին Գալստյանը: Նա ներկայացրել է նաեւ միջազգային շուկայում եղած գնաճը՝ նշելով, որ նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ցորենը թանկացել է 57%-ով, եգիպտացորենը՝ 22,5%-ով, սուրճը՝ մոտ 60%-ով, նավթը՝ 73,2%-ով: «Մեր ներքին գներն, ըստ էության, նույն չափով չեն աճել»,- ասել է ԿԲ նախագահը:
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: