“Արմսվիսբանկը” հայտարարելու է “Վալլետտայի” պարտատոմսերի առքի եւ վաճառքի գները
08.10.2008 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Հոկտեմբերի 7-ից սկսած` “Արմսվիսբանկը” պաշտոնապես հայտարարելու է “Վալլետտա” ՍՊԸ-ի երրորդ թողարկման## անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առքի եւ վաճառքի գները:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի ֆոնդային բորսայում /ՀՖԲ/, “Վալլետտա” ՍՊԸ-ի պարտատոմսերը ներառվել են ՀՖԲ-ի Bbond ցուցակում 2008 թվականի սեպտեմբերի 25-ին:
Մարքետմեյքերի կարգավիճակում “Արմսվիսբակը” կնպաստի երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը` ներդրողների համար ապահովելով պարտատոմսերը ՀՖԲ-ում գնելու կամ վաճառելու մշտական հնարավորությունը:
2008 թվականի օգոստոսին “Արմսվիսբանկ” ՓԲԸ-ի եւ “Վալլետտա” ՍՊԸ-ի միջեւ կնքվել էր երաշխավորված տեղաբաշխում կազմակերպելու մասին պայմանագիր, համաձայն որի` նախատեսվում էր տեղաբաշխել 500 մլն դրամ ընդհանուր ծավալով 10 հազ. պարտատոմս: Պարտատոմսերի անվանական արժեքը սահմանվել էր 50 հազ. դրամ, տարեկան տոկոսադրույքը` 11%, մարման ժամկետը` 36 ամիս:
Երկրորդային շուկայում մարկետմեյքերի գործունեությունն առավել լավ կազմակերպելու նպատակով “Արմսվիսբանկը” ձեռք էր բերել 100 մլն դրամի պարտատոմսեր:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: