«ՀՀ կառավարությունը պատրաստ է նպաստել Կատարի ընկերությունների ներդրումներին»

13.06.2022 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Կատար #ներդրում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կատարում Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում ձեւավորված գործարար միջավայրին:

Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել Կատարի ընկերությունների կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Կատարի էմիրն էլ նշել է, որ կատարական կողմը շահագրգիռ է զարգացնել ու ամրապնդել երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում:

Կառավարությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հարաբերությունների զարգացումը հատկապես տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։
Դիտում՝ 3573

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW