Պուտինը Ռուսաստանի արժութային շուկայում իրավիճակը կայուն է գնահատել
07.06.2022 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ tvzvezda.ru

«Արժութային շուկայում իրավիճակը կայուն է: Ռուբլու ամրապնդումը հնարավորություն տվեց մեղմել արտահանողների նկատմամբ պահանջները։ Խոսքն, առաջին հերթին, արտարժութային եկամուտների պարտադիր վաճառքի ծավալը 80-ից 50%-ի կրճատելու մասին է, իսկ վաճառքի ժամկետները երկարացվել են»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ, փորձագետների կարծիքով, այս որոշումը պետք է հեշտացնի արտաքին առեւտրի իրականացումը։ «Սակայն ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այստեղ եւս կան որոշակի ռիսկեր»,- հավելել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաեւ տեղեկացրել է, որ մայիսի երկրորդ կեսից Ռուսաստանում կանգ է առել գների աճը, այժմ գնաճը զրոյական մակարդակի վրա է։
«Մեզ հաջողվեց գնաճը վերահսկողության տակ վերցնել։ Տարեկան կտրվածքով մայիսի 27-ի դրությամբ այն կազմել է 17,4%։ Միաժամանակ, մայիսի երկրորդ կեսից գների աճն ընդհանրապես կանգ է առել։ Ներկայումս գնաճը զրոյական մակարդակում է»,- ասել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: