Evocabank-ը ներկայացնում է «Փոխանցումներ հեռախոսահամարով» ծառայությունը
07.06.2022 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկում նշել են, որ այսուհետ հնարավոր է ընկերոջը գումար փոխանցել՝ չունենալով նրա բանկային տվյալները․ այլեւս կարիք չկա ստանալու նրանից քարտի նկարը կամ հաշվեհամարը։
«Evoca-ի հետ դու կարող ես փոխանցել գումար արդեն նաեւ այլ բանկերի քարտերին՝ Ամերիաբանկի, Արարատբանկի, Արդշինբանկի, Արմսվիսբանկի, Բիբլոս Բանկ Արմենիայի, Ինեկոբանկի, Կոնվերս Բանկի եւ Հայէկոնոմբանկի քարտապաններին՝ իմանալով միայն քարտատիրոջ հեռախոսահամարը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել EvocaTOUCH հավելված, սեղմել «Փոխանցել», ապա ընտրել «Փոխանցում կոնտակտային տվյալներով», որից հետո՝ «Այլ բանկի հաճախորդն»:
Պարզապես պետք է լրացնել հեռախոսահամարը, գումարի չափը եւ կատարել փոխանցումը, որը կիրականացվի բանկում գործող «Փոխանցում քարտին» ծառայության սակագներով:
«Գումարը կնստի ստացողի քարտին հաշված վայրկյանների ընթացքում` եւ աշխատանքային, եւ ոչ աշխատանքային ժամերին:
Իսկ եթե այն անձը, ում փոխանցում ես գումարը, Evoca-ի հաճախորդ է, փոխանցումը կկատարվի առանց որեւիցե միջնորդավճարի»,- եզրափակել են բանկում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: