ԵՏՀ նախարարը համոզված է՝ համաշխարհային նոր արժույթը կհայտնվի մոտ ապագայում
04.06.2022 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://comp-pro.ru/

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը հայտարարել է իր ողջույնի խոսքում Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի 5-ամյակին նվիրված Ժողովրդական դիվանագիտության միջազգային ֆորումի լիագումար նիստում։
«Մենք գտնվում ենք արժութաֆինանսական նոր համակարգին անցնելու շեմին։ Համոզված եմ, որ առաջիկա տարիներին կներդրվի համաշխարհային հաշվարկային նոր արժույթ՝ հիմնված միջազգային պայմանագրի վրա, եւ կվերականգնվի միջազգային իրավունքը։
Բայց դա պահանջում է ընդհանուր ջանքեր, այդ թվում՝ ջանքեր ժողովրդական դիվանագիտության ոլորտում, որը համախմբում է փորձագետներին, գիտնականներին, ձեռներեցներին, քաղաքացիներին, բոլոր մարդկանց, ովքեր մտածում են աշխարհի ճակատագրի մասին»,- ասել է նա։
Միաժամանակ, Գլազեւը նշել է, որ համաշխարհային նոր արժույթը կարող է հայտնվել միջազգային լայն կոալիցիաների ձեւավորման շնորհիվ եւ կոչ է արել համատեղ ջանքերով ձգտել դրան։
«Գլոբալ հիբրիդային պատերազմը դադարեցնելու եւ ԱՄՆ-ՆԱՏՕ ագրեսիան զսպելու համար մեզ անհրաժեշտ է միջազգային լայն կոալիցիաների ձեւավորում։ Կոալիցիաներ, որոնք կվերականգնեն միջազգային իրավունքը եւ դրա հիման վրա կստեղծեն նոր համաշխարհային արժույթ, որը կաշխատի առեւտրի եւ համագործակցության զարգացման շահերից ելնելով»,- ընդգծել է Գլազեւը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: