Ոչ բարեկամական երկրների ռեզիդենտներին ՌԴ-ում կարգելվի լինել բուքմեյքերների շահառու
03.06.2022 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ wp.com

RBC-ի փոխանցմամբ՝ մոլախաղերի կազմակերպիչ ընկերությունների սեփականատերերի նկատմամբ նոր պահանջները սահմանված են համապատասխան օրինագծում, որը մայիսի 24-ին կարող էր ընդունվել առաջին ընթերցմամբ։ Սակայն քննարկումը հետաձգվեց մինչեւ հունիսի 7-ը, իսկ տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովը նախաձեռնության հեղինակներին առաջարկեց փոխել օրինագծի տեքստը։ Նախօրեին՝ հունիսի 2-ին, օրենսդրական բազայում հայտնվեց դրա նոր տարբերակը։
Առաջարկվող փոփոխությունները «խիստ տեղին են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աճող ճնշման պայմաններում», ասված է բացատրական գրության մեջ։
Բուքմեյքերային գրասենյակների եւ տոտալիզատորների ընդհանուր շրջանառությունը 2021 թվականին հասել է 1,1 տրիլիոն ռուբլու: Այնուամենայնիվ, նշվում է, որ մոլախաղերի օրենսդրական նախաձեռնությունը կազդի միայն փոքր թվով ընկերությունների վրա:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: