Citrix-ը ցանկանում է համագործակցել ՀՀ բանկային համակարգի հետ

03.10.2008 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Citrix ընկերությունը, որը տեղեկատվական հեռակա կորպորատիվ հասանելիության## ծրագրային ապահովման համաշխարհային խոշորագույն արտադրողն է, հույս ունի համագործակցել Հայաստանի բանկային համակարգի հետ:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում այսօր ասել է Citrix ընկերության տարածքային մենեջեր Վյաչեսլավա Ստեպանովան:

“Մենք մեծ հույսեր ենք կապում Հայաստանում մեր ավտորիզացված գործընկեր Softline-ի ներկայացուցչության հետ եւ հայաստանյան շուկայում համատեղ զարգացման ծրագրեր ունենք”,- ասել է Վյաչեսլավա Ստեպանովան:

Նրա խոսքերով, Citrix-ը կարող է օգնել Հայաստանի բանկերին տնտեսել ծախսերը` մշտապես թարմացնելով նրանց ՏՏ ենթակառուցվածքը:

Citrix-ի ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ ընկերությունը մտադիր է մասնակցել Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանը` նշելով, որ մինչեւ տարեվերջ կառավարության հետ համատեղ սեմինարի անցկացման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի ընթացքում կողմերը կներկայացնեն միմյանց հետաքրքրություններն ու հնարավորությունները:

Դիտում՝ 6132

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW