Ռուսաստանը պատրաստ է կարգավորել եվրաբոնդերով բոլոր պահանջները

02.06.2022 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրապարտատոմսեր #«Ռոսիա-2022»
«Ռոսիա-2022» («Россия-2022») եվրապարտատոմսերով լրացուցիչ տոկոսների վճարման ուշացումը տեղի է ունեցել օտարերկրյա ֆինանսական միջնորդների գործողությունների պատճառով։

Միաժամանակ, ՌԴ ֆինանսների նախարարությունը պատրաստ է կարգավորել պահանջները սեփականատերերի հետ՝ այդ պարտատոմսերով ստանձնած պարտավորությունների ամբողջականության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախարարության հաղորդագրությունը։

Նշվում է, որ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը պատրաստ է դիտարկել եւ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում երկկողմանիորեն լուծել բոլոր պահանջները՝ կապված «Ռոսիա-2022» եվրապարտատոմսերով պարտքային պարտավորությունների կատարման ամբողջականության հետ։

Բացի այդ, Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ «Ռոսիա-2023», «Ռոսիա-2028», «Ռոսիա-2042», «Ռոսիա-2043» եվրապարտատոմսերով վճարային գործակալի գործառույթները փոխանցվել են Ազգային հաշվարկային դեպոզիտարիային։



Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի վարկային դերիվատիվների որոշումների կոմիտեն (Credit Derivatives Determinations Committees, CDDS EMEA) քվեարկել էր Ռուսաստանի պետական պարտքով «չվճարման դեպք» ճանաչելու օգտին։

Մայիսին եվրապարտատոմսերի օտարերկրյա սեփականատերերը խնդրել էին «Ռոսիա-2022» պարտատոմսերով հայտարարել դեֆոլտ, քանի որ, ըստ նրանց, Ռուսաստանը չի վճարել $1,9 միլիոնի իրենց հասանելիք լրացուցիչ տոկոսները:
Դիտում՝ 8110
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW