Գազի եւ նավթի արտահանումից Ռուսաստանի միջին օրական եկամուտը տարվա արդյունքներով կարող է հասնել մոտ $800 միլիոնի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը՝ հիմնվելով սեփական հաշվարկների վրա։Գործակալությունը նշում է, որ արեւմտյան պատժամիջոցներն ուղղված էին «ռուսաստանյան ռազմական մեքենային» հարվածելուն, սակայն այդ մեքենան «դեռեւս շարունակում է բավականաչափ աշխատել»։ Միաժամանակ, Ռուսաստանն արտահանում է նաեւ համաշխարհային շուկայում անհրաժեշտ այլ ռեսուրսներ՝ պարենային ապրանքներ եւ մետաղներ։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականին էներգակիրների արտահանման դիմաց Ռուսաստանը կստանա շուրջ $285 միլիարդ, ինչը մոտ 20%-ով ավել է, քան 2021 թվականին։ Հաշվի առնելով մետաղների արտահանումը, այդ գումարը կգերազանցի 300 միլիարդը, ինչը մոտավորապես հավասար է միջոցներին, որոնք սառեցվել են հաշիվների վրա արեւմտյան երկրների կողմից։Bloomberg-ն ընդգծում է, որ ապագայում Ռուսաստանին կարող է սպառնալ ռեցեսիա, սակայն առայժմ վնասը կարելի է անտեսել, եւ «սնդուկները լցված են արտահանումից ստացվող եկամուտներով, ինչն էլ ավելի շահավետ է դարձել ուկրաինական հակամարտության հետեւանքով գների աճի պատճառով»: Tweet Դիտում՝ 6125