Ռուսաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական կայունությանը վերաբերող հերթական զեկույցը մեծամասամբ նվիրված է նրան, թե ինչպես է երկրի ֆինանսական համակարգը վերապրել սուր ճգնաժամը եւ ինչպես է այն դիմակայում արեւմտյամ երկրների կոշտ պատժամիջոցներին:Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ Կենտրոնական բանկը ներկայացրել է առաջիկա տարիներին արժութային շուկայի զարգացման նոր միտումը։ Զեկույցի հեղինակների փոխանցմամբ՝ պատժամիջոցների եւ ոչ ռեզիդենտների արտահոսքի պատճառով արժութային շուկայում առաջացել է դոլարին եւ եվրոյին այլընտրանքային արժույթների, օրինակ՝ չինական յուանի, նկատմամբ պահանջարկը։Մարտի սկզբից Մոսկվայի բորսայում ռուբլի/յուան արժութային զույգի առուվաճառքի ծավալներն աճել են. եթե հունվար-փետրվար ամիսներին բորսայում այդ արժույթների առուվաճառքի օրական ծավալները հազվադեպ էին հասնում 5 միլիարդ ռուբլու, ապա մարտի կեսին դրանք աճել են մինչեւ 20 միլիարդ ռուբլի, իսկ ապրիլի սկզբին եւ կեսին գերազանցել են 30 միլիարդ ռուբլին, վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները, որոնք Կենտրոնական բանկը ներկայացրել է զեկույցում։Տնտեսական գործունեության բոլոր ասպեկտներում դոլարի եւ եվրոյի դերի անկումը եւ բարեկամական երկրների արժույթների աճող դերն առաջիկա տարիներին արտարժութային շուկայի զարգացման հիմնական միտումն է, եզրակացնում են զեկույցի հեղինակները։ «Պատժամիջոցների ճնշման պայմաններում անցումը դեպի տնտեսական նոր իրականության ուղեկցվում է ռուսաստանյան արժութային շուկայի գոյության պարադիգմայի փոփոխությամբ»,- գրում են նրանք։Միաժամանակ, պատժամիջոցների սահմանումից հետո արտարժույթային շուկան առաջիններից հայտնվեց հարվածի տակ՝ ոչ ռեզիդենտները սկսեցին կտրուկ վաճառել ռուբլին։ Փետրվարի 21-ից փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում օտարերկրյա դուստր բանկերն ու ներդրողները 429,4 միլիարդ ռուբլու չափով արտարժույթ են գնել, գրում են զեկույցի հեղինակները։ Ըստ նրանց՝ արտարժույթի գնումների ծավալն ամենամեծն է դարձել ոչ ռեզիդենտների շրջանում՝ նախորդ բոլոր ճգնաժամերի համեմատ։ Արժութային վերահսկողության միջոցների ներդրման շնորհիվ կարճ ժամանակում հնարավոր եղավ կասեցնել երկրից օտարերկրյա կապիտալի արտահոսքը։Արտարժույթից կախվածության նվազումը տեղի կունենա Ռուսաստանի տնտեսական գործունեության բոլոր ասպեկտներում, շարունակում են զեկույցի հեղինակները։ Դրան կնպաստի արեւմտյան խաղացողների հետ արտահանման եւ ներմուծման հարաբերությունների զգալի կրճատումը։ Արժույթային վերահսկողության միջոցները եւ դեպի ԵՄ երկրներ ՌԴ գազի մատակարարումների համար ռուբլով հաշվարկների անցումն ավելի կնվազեցնեն դոլարի եւ եվրոյի դերը Ռուսաստանին ֆինանսական համակարգում, ասված է զեկույցում։ Ոչ բարեկամական երկրների արժույթների օգտագործման ծավալները կնվազեն նաեւ ազգային արժույթներով վճարային ենթակառուցվածքի հետագա զարգացման շնորհիվ։ Tweet Դիտում՝ 6160