ԿԲ խորհուրդը անփոփոխ թողեց տոկոսադրույքը
02.10.2008 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.75%##:
2008 թ. սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ արձանագրվել է 0.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է 0.2 տոկոսային կետով` կազմելով 11.3%, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում:
ԿԲ խորհուրդը հաստատեց, որ 2008 թ. երրորդ եռամսյակի ընթացքում շարունակվել են արտաքին միջավայրից փոխանցվող գնաճի թուլացման միտումները, իսկ ներքին պահանջարկի զարգացումները լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն առաջացրել: Ավելին, արդեն իսկ նկատվում է վառելիքի և պարենային որոշ ապրանքների ներքին գների նվազում` թեև դանդաղ ու փոքր չափով, սակայն հիմքեր է ստեղծում առաջիկայում այդ ապրանքատեսակների գների ճշգրտման համար:
ԿԲ խորհուրդը կարծում է, որ համաշխարհային ֆինանսական շուկաների ներկա զարգացումների հետևանքով համաշխարհային պահանջարկի անկումը արտաքին գնաճային ճնշումների հետագա թուլացման լուրջ հիմքեր է ստեղծում: Միաժամանակ, շարունակվող ֆինանսական ճգնաժամի պայմաններում մեծանում է միջազգային ապրանքային շուկաներում գների հետագա տատանողականության հավանականությունը, ինչը համաշխարհային գնաճի թուլացման միտումների զսպման էական գործոն կարող է հանդիսանալ:
Վերոնշյալ զարգացումների պայմաններում շարունակվող հարկաբյուջետային հաշվեկշռված քաղաքականությունը կնպաստի հավելուրդային ներքին պահանջարկի աճի սահմանափակմանը, ինչը էականորեն կթուլացնի նաև ներքին գնաճային ճնշումները:
ԿԲ խորհուրդը, կարևորելով գնաճը նպատակային միջակայք վերադարձնելու խնդիրը, միջազգային շուկաներում և տարածաշրջանում ձևավորված ներկա անորոշությունների պայմաններում, նպատակահարմար է համարում մինչև համաշխարհային և ներքին տնտեսական զարգացումների առավել հստակ ուղղությունների ի հայտ գալը վերաֆինանսավորման տոկոսադրույքի անփոփոխ մակարդակի պահպանումը:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: