«Եվրոպայի ողբերգությունը ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում»
27.05.2022 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ imgix.net

Ինչպես նշվում է նյութում, որից հատվածներ է ներկայացրել Prime գործակալությունը, «Եվրոպան չի կարող կուլ տալ էներգետիկ ճգնաժամի դառը պտուղները»։ Լրագրողներն այցելել են տեղի բնակիչներին եւ տեղում իմացել` «ինչ ցավ են պատճառել հասարակ մարդկանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»։
Առաջին օրինակը Բավարիայի հարավ-արեւելքում գտնվող գերմանական փոքր քաղաքի՝ Ցվիզելի տնտեսական վիճակն է։ Այն հայտնի է ապակյա իր արտադրանքով եւ մեծապես կախված է ռուսաստանյան գազի ներկրումից, ուստի ապակու տեղական արտադրողները տուժել են ճգնաժամի սրման պատճառով: Ընկերություններից մեկի մատակարարման բաժնի ղեկավար Անդրեաս Ֆաթհն ասել է, որ էլեկտրաէներգիային ուղղված իրենց ծախսերն աճել են մոտ հինգ անգամ: «Մենք չենք կարող գոյատեւել առանց վաճառքի գների զգալի աճի»,- նշել է նա։
Ֆրանսիայի արեւելքում գտնվող տրանսպորտային ընկերության ղեկավար Սիրիլ Պիոլան անհանգստացած է վառելիքի գների վերջին աճից։ Ընկերությունն ունի 11 բեռնատար, որոնցից յուրաքանչյուրը շաբաթական սպառում է մոտ հազար լիտր դիզելային վառելիք, եւ վերջին երկու ամսում ընկերությունը վառելիքի վրա ծախսել է 17 հազար եվրո ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ «Այժմ, երբ վառելիքը թանկացել է եւ նմանվել է շքեղության, շատ ընկերություններ եւ անհատներ հայտնվում են նույն իրավիճակում, ինչ Պիոլան»,- ասված է հոդվածում:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցության պատճառով գների աճն ազդում է կյանքի բոլոր կողմերի վրա։ Տվյալները ցույց են տալիս, որ եվրոգոտում էներգակիրների գներն ապրիլին տարեկան կտրվածքով աճել են 38%-ով՝ ամսական գնաճի մակարդակը հասցնելով մինչեւ 7,5%, ինչն ամենաբարձրն է վերջին վեց ամիսների ընթացքում, նշվում է հրապարակման մեջ:
Շրջակա միջավայրի տնտեսագիտության իտալացի պրոֆեսոր Անդրեա Ձատին տեղեկացրել է, որ իրեն անհանգստացնում է էներգիայի պակասի դեմ պայքարելու ԵՄ քաղաքականությունը: Նա հույս ուներ, որ ներկայիս էներգետիկ խնդիրները կդառնան ԵՄ առողջապահական եւ բնապահպանական քաղաքականության հիմնական փոփոխությունների կատալիզատորը, սակայն հիասթափված էր որոշումից՝ «բուժելու ախտանշաններն, այլ ոչ թե հիմնական պատճառները»: Ձատիի խոսքով՝ Ռուսաստանի փոխարեն հանածո վառելիքի այլ մատակարարների ընտրությունը զգալիորեն կհետաձգի անցումը կայուն էներգետիկային։
«Սինհուա» գործակալությունը թողարկել է «Եվրոպայի ողբերգությունը ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում» նոր խորագիրը, որը կկենտրոնանա «եվրոպացիների կյանքի ծանր բեռի վրա՝ պայմանավորված էներգամատակարարման աճող պակասով, պարենային անվտանգության եւ սոցիալական բեռի արտակարգ իրավիճակով»: Առանձին նշվում է, որ Միացյալ Նահանգները, որպես հակամարտության եւ պատժամիջոցների նախաձեռնող, «կողքից հետեւում է հրդեհին եւ օգուտներ քաղում»։
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: