Ամերիկյան Y Combinator վենչուրային հիմնադրամը, որը գործում է բիզնես ինկուբատորի ձեւաչափով, նամակ է ուղարկել մասնակից ստարտափներին, որում զգուշացրել է նոր ճգնաժամի հետեւանքների մասին եւ մի քանի խորհուրդ տվել, որոնք պետք է հաշվի առնել նոր ֆինանսավորում ներգրավելու ծրագրեր կազմելիս, հաղորդում է RB.ru-ն։Նշվում է, որ Y Combinator-ը բազմաթիվ հարցումներ է ստացել ստարտափներից. դրանց հիմնադիրները փորձում են պարզել, թե ինչպես գործել լավագույնս՝ պե՞տք է արդյոք փոխել ծախսերի, աշխատանքի ընդունման եւ ֆինանսավորման իրենց ծրագրերը՝ ելնելով հանրային շուկաների ներկա վիճակից:Ինչ պետք է հաշվի առնել ներկայիս իրավիճակում ծրագրեր կազմելիս՝ ըստ Y Combinator-ի.1․ Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե որքանով վատ կլինի տնտեսությունը, բայց իրավիճակն այդքան էլ լավը չէ։2․ Տրամադրվեք վատագույնին՝ այդպես ավելի անվտանգ է: Եթե ներկայիս իրավիճակը նույնքան վատն է, որքան վերջին երկու տնտեսական անկումները, նախապատրաստվելու լավագույն միջոցը ծախսերի կրճատումն է եւ runway-ի (ժամանակ, որն անհրաժեշտ է եկամտաբերության հասնելու եւ ինքնաբավ նախագիծ դառնալու համար ) ավելացումը հաջորդ 30 օրվա ընթացքում: Նպատակը պետք է լինի Default Alive-ը (սկզբնադիր ողջ) մնալը: 3․ Եթե չունեք runway, եւ ձեր գործող կամ նոր ներդրողները պատրաստ են գումար տալ հենց հիմա (նույնիսկ նույն պայմաններով, ինչ նախորդ փուլում), դուք պետք է լրջորեն մտածեք այն ընդունելու մասին:4․ Անկախ ֆինանսական միջոցներ ներգրավելու ձեր կարողությունից, դուք պատասխանատու եք ձեր ընկերության գոյատեւման համար, եթե չկարողանաք գումար հավաքել առաջիկա 24 ամսվա ընթացքում:5․ Տնտեսական անկումների ժամանակ նույնիսկ մեծ գումարներով բարձր մակարդակի վենչուրային հիմնադրամները դանդաղեցնում են կապիտալի տեղաբաշխումը (ավելի փոքրերը հաճախ դադարեցնում են ներդրումները կամ մահանում): Սա հանգեցնում է գործարքների համար հիմնադրամների միջեւ ավելի քիչ մրցակցության, ինչն իր հետեւից բերում է ավելի ցածր գնահատումներ, ավելի փոքր չափերի ներդրումային փուլեր եւ ավելի քիչ ավարտված գործարքներ: Նման իրավիճակներում ներդրողներն ավելի շատ կապիտալ են պահուստավորում իրենց ամենահաջողված ընկերություններին աջակցելու համար:6․ Նրանք, ովքեր ընկերություն են հիմնել վերջին հինգ տարվա ընթացքում, պետք է պարզեն՝ որն է նրանց համար դրամահավաք կազմակերպելու նորմալ միջավայրը: Ձեր ֆանդրայզինգի փորձը, ամենայն հավանականությամբ, արտառոց է եղել, եւ ապագայում ներդրումներ ներգրավելը շատ ավելի դժվար կլինի:7․ Եթե դուք արդեն փակել եք A սերիայի փուլը, եւ ձեր պրոդուկտը դեռ չի դարձել այնպիսին, ինչպիսին այս փուլում ակնկալում է շուկան, հույս մի դրեք ֆինանսավորման նոր փուլի վրա:8․ Եթե նախատեսում եք գումար ներգրավել առաջիկա 6-12 ամիսների ընթացքում, հնարավոր է, դուք միջոցներ եք հավաքում անկման գագաթնակետին: Հիշեք, որ ձեր հաջողության շանսերը չափազանց փոքր են, նույնիսկ եթե ձեր ընկերությունը հաջողություններ է գրանցում: Y Combinator-ը խորհուրդ է տալիս փոխել ծրագրերը:9․ Ձեր մրցակիցներից շատերը չեն կարողանա որակյալ կերպով պլանավորել եւ պահպանել զարգացման բարձր մակարդակը։ Կստացվի, որ նրանք ձախողվեցին, միայն այն ժամանակ, երբ փորձեն իրագործել հաջորդ փուլը։ Դուք կարող եք շուկայի զգալի մասնաբաժին ձեռք բերել տնտեսական անկման ժամանակ, պարզապես եթե ձեր ընկերությունը ողջ մնա: Tweet Դիտում՝ 6657