Միջազգային հանրությունը պետք է նվազեցնի առեւտրային խոչընդոտները գնաճի դեմ պայքարելու համար: Անհրաժեշտ է վերականգնել վստահությունը համաշխարհային կանոնների վրա հիմնված համակարգի նկատմամբ։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս առաջարկությունը բերված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւայի, նրա առաջին տեղակալ Գիտա Գոպինաթի եւ ԱՄՀ ռազմավարության, քաղաքականության ու վերլուծության հարցերով դեպարտամենտի տնօրեն Ջեյլա Փազարբաշիօղլուի այսօր հրապարակած համատեղ հոդվածում։«Մենք կարող ենք սկսել հենց հիմա՝ նվազեցնելով առեւտրային խոչընդոտները՝ դեֆիցիտի հաղթահարման եւ սննդամթերքի ու այլ ապրանքների գները նվազեցնելու համար: Ոչ միայն երկրները, այլեւ ընկերությունները պետք է դիվերսիֆիկացնեն ներմուծումը, որպեսզի ապահովեն մատակարարման շղթաները եւ պահպանեն գլոբալ ինտեգրման հսկայական առավելությունները բիզնեսի համար»,- ընդգծել են հոդվածի հեղինակները։Նրանք նշել են, որ առեւտրի, տեխնոլոգիական ստանդարտների եւ անվտանգության հետ կապված լարվածությունը «ավելանում է տարիներ շարունակ՝ խաթարելով աճն ու վստահությունը ներկայիս համաշխարհային տնտեսական համակարգի նկատմամբ»: Ըստ ԱՄՀ-ի՝ «միայն առեւտրային քաղաքականության անորոշությունը հանգեցրել է համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե 1%-ով անկմանը 2019 թվականին»։ Միաժամանակ, Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր «մոտ 30 երկիր սահմանափակել է պարենի, էներգիայի եւ այլ առանցքային ապրանքների առեւտուրը», ասված է հոդվածում։ԱՄՀ-ում նաեւ կոչ են արել օգնել աղքատ երկրներին պարտքային բեռի թեթեւացման հարցում, արդիականացնել միջազգային դրամական փոխանցումների համակարգը ցածր վճարներով համաշխարհային հարթակի ստեղծման միջոցով եւ պայքարել կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած ճգնաժամի դեմ: Tweet Դիտում՝ 4963