Մայիսի 13-ին մի քանի մասնավոր ներդրող կոլեկտիվ դիմում են ուղարկել Ռուսաստանի Կենտրոնական բանկ՝ բարդ ֆինանսական գործիքներում ներդրված միջոցների կորստի վերաբերյալ։«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ խոսքը Սբերբանկի միջոցով ձեռք բերված Goldman Sachs-ի կառուցվածքային արժեթղթերի մասին է։ Այն բանից հետո, երբ ռուսաստանյան բանկը հայտնվեց պատժամիջոցների տակ, թողարկողը ժամանակից շուտ մարեց արժեթղթերը, իսկ ներդրողները, ինչպես նշվում է նամակում, «կորցրել են իրենց դրամական միջոցների 90%-ը կամ ավելին»: Նախաձեռնող խումբը Սբերբանկի կողմից վաճառված նման պրոդուկտների ծավալը գնահատել է մոտ 100 միլիարդ ռուբլի, իսկ տուժած ներդրողների թիվը եղել է «առնվազն հարյուրավոր մարդիկ»:Նման գործիք կարող էին գնել միայն որակավորված ներդրողները, սակայն կառուցվածքային պրոդուկտներ վաճառելիս բանկը հաճախորդներին չի ծանոթացրել ամբողջական պայմաններին, պնդում են տուժածները։«Որոշ ներդրողների անգամ չեն տրվել ստորագրման գնվող պրոդուկտների վերջնական պայմանները, այլ տրամադրվում էին միայն միջանկյալ ինդիկատիվ պայմանները, որոնք չեն պարունակում ոչ վերջնական գներ, ոչ վերջնական թվեր»,- ասված է նամակում։ Միաժամանակ, Goldman Sachs-ի արժեթղթերը գովազդվում էին «որպես «բացառապես եկամտաբեր» «միջին ռիսկ ունեցող» կառուցվածքային պրոդուկտներ»։Ինչպես «Կոմերսանտ»-ին տեղեկացրել է ներդրողներից մեկը, նմանատիպ դիմում է ուղարկվել նաեւ Ռուսաստանի Պետդումա։ Նրա խոսքով՝բողոքները բազմիցս ուղարկվել են Սբերբանկ, սակայն մեկ ամսվա ընթացքում պատասխան չի ստացվել, թեեւ նախատեսված արձագանքման ժամկետը տաս օր է։ Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով կոմիտեի ղեկավար Անատոլի Ակսակովը «Կոմերսանտ»-ին ասել է, որ դեռ չի ստացել դիմումը։ Սբերբանկը հրաժարվել է մեկնաբանություններից։ Ռուսաստանի Բանկը (ԿԲ) չի պատասխանել պարբերականի հարցմանը։Իրավական տեսանկյունից խոսքը պատժամիջոցների պատճառով պարտավորությունների դադարեցման մասին է։ Orchards-ի գործընկեր Ալեքսեյ Ստանկեւիչի խոսքով՝ տվյալ դեպքում անբարենպաստ հետեւանքների ռիսկը «կընկնի ներդրողների վրա», եւ դատարանում հակառակն ապացուցելը դժվար է:Մաժամանակ, «Յակովլեւ եւ Գործընկերներ» իրավաբանական խմբի կրտսեր գործընկեր Դենիս Կրաույալիսի խոսքով, եթե ներդրողները ապացուցեն, որ արժեթղթերը վաճառվել են «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի խախտմամբ, մասնավորապես, հաշվի չի առնվել հաճախորդի վերաբերմունքը ռիսկային ներդրումների նկատմամբ, ինչպես նաեւ բանկի կողմից իրավունքի չարաշահում է թույլ տրվել, «ապա շանսեր կան»։Եթե հնարավոր լինի ապացուցել հաճախորդին մոլորության մեջ դնելու հանգամանքը, ապա բանկից կարող են պահանջել հետ գնել արժեթղթերը ներդրողներից, ավելացրել է «Իվոլգա Կապիտալ»-ի կառավարիչ տնօրեն Դմիտրի Ալեքսանդրովը: Նրա խոսքով՝ 2021 թվականից Կենտրոնական բանկը սկսել է խստորեն կարգավորել կառուցվածքային պրոդուկտները եւ կարող է միանալ վարույթին տուժած ներդրողների կողմից։ Tweet Դիտում՝ 4784