«Բորժոմի»-ի արտադրողը մտադիր է Վրաստանի կառավարությանը փոխանցել իր մասնաբաժինը

19.05.2022 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #IDS Borjomi International #«Բորժոմի»
«Բորժոմի» հանքային ջրի արտադրող՝ IDS Borjomi International-ը, Վրաստանի կառավարության հետ բանակցություններից հետո պաշտոնական առաջարկ է արել երկրի իշխանություններին անհատույց փոխանցել «Ալֆա Գրուպ»-ին պատկանող իր բաժնետոմսերի մասնաբաժինները։

Forbes-ի ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին ասված է IDS Borjomi International-ի հաղորդագրության մեջ։ «Այս քայլը Վրաստանի կառավարությանը թույլ կտա մասնակցել IDS Borjomi International-ի կառավարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Ալֆա Գրուպ» կառույցը տնօրինում է IDS Borjomi International-ի վերահսկիչ փաթեթը (55,8%), որը նա ձեռք է բերել վրացի գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ժառանգներից 2013 թվականին: Ընթացիկ տարվա հունվարին «Ալֆա Գրուպ»-ի սեփականատերերի կարողությունը հաշվարկելիս՝ Forbes-ը IDS Borhomi International-ը գնահատել է $1,2 միլիարդ։

«Մեր փաթեթը կնվազի մինչեւ չվերահսկվող: Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում սա միակ ճիշտ որոշումն է, որը կօգնի խմբին վերականգնել գործարանների աշխատանքը Վրաստանում եւ պահպանել իր առաջատար դիրքը հանքային ջրերի եւ խմիչքների շուկայում իր ներկայության բոլոր տարածաշրջաններում»,- Forbes-ին մեկնաբանել է IDS Borjomi International-ի տնօրենների խորհրդում «Ալֆա Գրուպ»-ի բաժնետերերի ներկայացուցիչ Էլխան Ալնազարովը:

IDS Borjomi International-ը հիմնադրվել է 2002 թվականին, միավորում է շշալցված հանքային ջրի արտադրության ձեռնարկությունները Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Վրաստանում։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Կիպրոսում։ Ընկերության արտադրանքն արտահանվում է աշխարհի ավելի քան 40 երկիր, դրա գրասենյակները գտնվում են ավելի քան 30 երկրներում, այդ թվում՝ Ուկրաինայում, Վրաստանում եւ ԱՄՆ-ում։

2022 թվականի մարտի սկզբին էստոնական մանրածախ առեւտրի ցանցերը, ինչպիսիք են Rimi-ն, Maxima-ն, Selver-ը, որոշեցին «Բորժոմի»-ն հանել վաճառքից՝ պատճառաբանելով, որ այն պատկանում է ռուսաստանյան ընկերությանը եւ դրա դեմ պատժամիջոցներ են սահմանվել։ «Ալֆա-բանկը»-ը, որը ներառված է  «Ալֆա Գրուպ»-ի կազմում, փետրվարի վերջին հայտնվել էր ԵՄ պատժամիջոցների տակ։

Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության հետեւանքով առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով ապրիլի 29-ին IDS Borjomi Georgia-ն (IDS Borjomi International-ի մաս, ունի երկու գործարան Բորժոմիում- Forbes) ստիպված է եղել դադարեցնել Վրաստանում գործարանների աշխատանքը։

«Ընկերության արտադրանքի վաճառքի հիմնական շուկաներում ստեղծված բարդ իրավիճակը սրվել էր բանկային հաշիվներին սահմանափակ հասանելիությամբ, ինչը փակել է ընկերության՝ արտարժույթով եկամուտներ ստանալու եւ վարկատուների հետ հաշվարկներ կատարելու հնարավորությունը»,- ասված էր ընկերության հայտարարության մեջ: Ընկերության հազարից ավել աշխատակիցներ կանգնած են գործազրկության վտանգի առաջ։
Դիտում՝ 5675
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW