Ուկրաինական դեպքերը խանգարել են UniCredit-ի եւ Commerzbank-ի միաձուլմանը
18.05.2022 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.br.de/

Ըստ նրանց՝ 2022 թվականի սկզբին UniCredit-ի ղեկավար Անդրեա Օրչելը նախատեսել էր ոչ պաշտոնական բանակցություններ սկսել HypoVereinsbank-ի (UniCredit-ի գերմանական «դուստր» կառույցը) Commerzbank-ի հետ հնարավոր միաձուլման վերաբերյալ, որի շահերը բանակցություններում պետք է ներկայացներ իր գործընկեր Մանֆրեդ Կնոֆը: Աղբյուրների տվյալներով՝ Օրչելը հանդիպում է կազմակերպել Գերմանիայում՝ գործարքը քննարկելու համար, սակայն մինչ նա կկարողանար Կնոֆի հետ քննարկել մանրամասները, Ռուսաստանը հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում:
Գործարքը կարող էր դառնալ առաջին խոշոր անդրսահմանային միաձուլումը Եվրոպայի մասնատված բանկային հատվածում, նշում է FT-ն: Գործարքի արդյունքում կարող էր ձեւավորվել Գերմանիայի երկրորդ խոշոր բանկը՝ €785 միլիարդ ակտիվներով, 1000 մասնաճյուղերով եւ 48 հազար աշխատակիցներով։ Ներկայումս HypoVereinsbank-ը ներկայացված է Բավարիայում եւ Համբուրգում, մինչդեռ Commerzbank-ն ունի ներկայություն ողջ Գերմանիայում:
Բանկերի ղեկավարները չեն հասցրել քննարկել գործարքի մանրամասները, քանի որ հատուկ գործողության մեկնարկից հետո UniCredit-ը որոշել է կենտրոնանալ Ռուսաստանում ռիսկերի կառավարման վրա, որտեղ բանկն ունի խոշոր բիզնես։ Օրչելը հայտարարել էր, որ խումբը դիտարկում է երկրից դուրս գալու հարցը եւ նշել, որ ռուսաստանյան իր բիզնեսի ամբողջական դուրսգրումը կարժենա մոտ €7,4 միլիարդ ($8,1 միլիարդ):
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: