Բացվել է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” նոր մասնաճյուղ

27.09.2008 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանի Նոր Նորք համայնքում Գայի պողոտա 19/10 հասցեով բացվել է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” նոր մասնաճյուղը##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդես գալով բացման արարողությանը, “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” գլխավոր տնօրեն Թիմ Սլեյթերն ասել է, որ նոր մասնաճյուղը դարձել է բանկի 10-րդ եւ լիաֆունկցիոնալ 7-րդ մասնաճյուղը:

Նրա խոսքերով, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը վկայում է Հայաստանի հանդեպ HSBC խմբի վստահության մասին:

Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը ողջունել է բանկի մասնաճյուղային ցանցն ընդլայնելու որոշումը, նշելով նաեւ Հայաստանի մարզերում մասնաճյուղեր բացելու “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” ծրագրերի կարեւորությունը:

Դիտում՝ 6521
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW