Renault խմբի ռուսաստանյան ակտիվներն անցել են պետական սեփականության

16.05.2022 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Renault #«Рено Россия» #«Ավտովազ»
«Ռենո Ռուսաստան» («Рено Россия») գործարանի բաժնետոմսերը փոխանցվել են Մոսկվա քաղաքին, «Ավտովազ»-ում Renault-ի բաժնետոմսերը՝ Ավտոմոբիլային եւ ավտոմոտորային գիտահետազոտական ինստիտուտին (НАМИ):

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երկու գործարքներն էլ հավանության են արժանացել ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից։

«Գործարքների արդյունքում բաժնետոմսերն ակտիվներում կբաշխվեն հետեւյալ կերպ. «Ռենո Ռուսաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը կպատկանի Մոսկվայի կառավարությանը։ «Ավտովազ» ավտոկոնցեռնի բաժնետոմսերի 67,69%-ը անցնում է ՌԴ սեփականության՝ ի դեմս «НАМИ»-ի: «Ավտովազ» ավտոկոնցեռնի մնացած բաժնետոմսերը կպահպանի «Ռոստեկ» պետական կորպորացիան»,- ասված է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, «Ավտովազ»-ը կշարունակի արտադրել Lada ավտոմեքենաների ամբողջ շարքը: Արտադրողը ռուսաստանյան շուկայում կիրականացնի նաեւ Renault ավտոմեքենաների սերվիսային սպասարկում։

Նախարարությունում նշել են, որ գործարքի պայմանն է Renault-ի կողմից «Ավտովազ»-ում» իր մասնաբաժինը հետ գնելու օպցիոնն առաջիկա վեց տարիների ընթացքում:

«Renault խմբի բաժնետոմսերի փոխանցումը պետությանը կապահովի «Ավտովազ»-ի կառավարելիության պահպանումը եւ ձեռնարկության գործունեությունը շարունակելու հնարավորությունը պատժամիջոցների սահմանափակումների պայմաններում: Այդպիսով մենք կպահպանենք հիմնական իրավասությունները, արտադրական ցիկլը եւ աշխատատեղերը»,- նշել է ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը։
Դիտում՝ 5285
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW