Երեւան /Մեդիամաքս/. Հայկական “Մուլտի Գրուպ” կոնցեռնը եւ ռուսական “ՕՍՏ Խումբ” ընկերությունը այսօր Երեւանում հայտարարել են## Հայաստանում եւ Ռուսաստանում ՙՇուստով՚ առեւտրի տան բացման մասին:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Մուլտի Գրուպ” կոնցեռնի հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ “Շուստով” առեւտրի տուն հիմնադրելու հիմնական նպատակը բարձրորակ կոնյակի արտադրության Նիկոլայ Շուստովի ստեղծած ավանդույթները շարունակելն է:“ՕՍՏ Խումբ” ընկերության հիմնադիր Վլադիմիր Պեկարեւը վստահություն է հայտնել, որ հայկական կողմի հետ համագործակցության շնորհիվ կհաջողվի շարունակել շուստովյան ավանդույթները ինչպես բարձրորակ կոնյակների արտադրության, այնպես էլ դրանց ներկայացման ոչ ստանդարտ մեթոդների առումով:Կողմերից յուրաքանչյուրի պարտականությունների վերաբերյալ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին պատասխանելով, Ռուսաստանում “Շուստով” առեւߖˠտան հիմնադիր Իգոր Զարգարյանը նշել է, որ “Շուստով” կոնյակների արտադրությամբ զբաղվելու է հայկական կողմը` ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ, ԳԻՆՈՒ եւ ՕՂՈՒ ԱՐԱՐԱՏ ԿՈՄԲԻՆԱՏԸ:Ռուսական շուկայում դրանց ներկայացման հիմնական աշխատանքը կատարելու է “ՕՍՏ Խումբը”, իսկ ինչ վերաբերում է երրորդ երկրների շուկաներին, ապա այդ պարագայում օգտագործվելու է երկու կողմերի ներուժը: Ակնկալվում է, որ “Շուստով” կոնյակների առաջին խմբաքանակը կարտադրվի ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջում: Tweet Դիտում՝ 11712