ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծել՝ արտարժութային կարգավորման եւ միջազգային հաշվարկների ոլորտներում նոր մեխանիզմներ մշակելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։Հաստատվել է նաեւ այս աշխատանքային խմբի կազմը՝ այն գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը։ Աշխատանքային խմբում ի թիվս այլոց ընդգրկված են ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան, Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։Կանոնակարգի համաձայն՝ կառույցը կդառնա համակարգող մարմին եւ կապահովի դաշնային, տարածաշրջանային եւ իշխանության այլ մարմինների, ինչպես նաեւ կազմակերպությունների արդյունավետ փոխգործակցությունն արտարժութային կարգավորման եւ միջազգային հաշվարկների պետական քաղաքականությունն իրականացնելիս։Նոր աշխատանքային խմբի հիմնական խնդիրներից է բարեկամ երկրների գործընկերների հետ ՌԴ հաշվարկների ենթակառուցվածքի ձեւավորման պլանի մշակումը, «ներառյալ՝ ռուսական ռուբլով կամ այդ պետությունների ազգային արժույթներով»: Կառույցը պետք է նաեւ վերահսկի այս պլանի իրականացումը։Բացի այդ, կառույցին անհրաժեշտ կլինի որոշել այդ գործընկերների հետ հաշվարկների կարգը, մասնավորապես, լուծել առեւտրի ֆինանսավորման գործարքների իրականացման հարցերը եւ մշակել վճարային քլիրինգի համար անհրաժեշտ մեխանիզմներ։Նույնը վերաբերում է ոչ բարեկամական երկրների գործընկերների հետ հաշվարկների ենթակառուցվածքի ձեւավորմանը, այդ թվում՝ ռուսական ռուբլով: Բացի այդ, աշխատանքային խմբի իրավասությունների թվում է միջազգային հաշվարկների մեխանիզմների շուրջ բանակցությունների ընթացքում ՌԴ դիրքորոշման ձեւավորումը։Արտարժութային կարգավորում եւ այլ հարցերԱշխատանքային խումբը կմշակի նաեւ արտարժույթային կարգավորման միջոցներ՝ «արտարժութային շուկայում գործարքներ իրականացնելիս առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռությունն ապահովելու նպատակով»։ Կառույցը կաշխատի նաեւ մի շարք այլ հարցերի ուղղությամբ, այդ թվում՝ «Ռուսաստանի՝ օտարերկրյա ակտիվներով գործարքների դադարեցման հետ կապված ռիսկերի» նվազեցման:Կառույցն այդ թեմաների վերաբերյալ առաջարկներ եւ արդիական տեղեկատվություն կներկայացնի Ռուսաստանի նախագահին եւ նրա աշխատակազմի ղեկավարին։ Tweet Դիտում՝ 4555