ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է հասնել տեխնոլոգիական առավելության այլ երկրների, հատկապես՝ Չինաստանի հետ մրցակցությունում իր դիրքերն ամրապնդելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։«Ես վճռական եմ տրամադրված ապահովելու, որպեսզի ԱՄՆ-ը հետագայում ամուր դիրքեր զբաղեցնի տեխնոլոգիական ոլորտում այլ երկրների, հատկապես՝ Չինաստանի հետ մրցակցության առումով»,- ասել է նա՝ նախօրեին ելույթ ունենալով Պենտագոնի խոշորագույն կապալառուներից մեկի՝ Lockheed Martin կորպորացիայի գործարանում:Նրա խոսքով՝ 35 տարի առաջ ԱՄՆ-ն «իր ՀՆԱ-ի 2%-ը ներդրել է փորձարարական-կոնստրուկտորային մշակումների մեջ»։ «Այժմ մենք դրա միայն կեսն ենք ներդնում»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է փոխել ներկայիս վիճակը: Մասնավորապես, նա կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին արագ ընդունել օրինագիծը, որը նախատեսում է բյուջեից $52 միլիարդ հատկացնել երկրում կիսահաղորդիչների արտադրության զարգացման համար՝ տեխնիկական ոլորտում Չինաստանի հետ առճակատման պայմաններում մրցունակությունը բարձրացնելու համար: «Վերջին հաշվով, սա ազգային անվտանգության ապահովման հարց է։ Սա է պատճառներից մեկը, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը զբաղված է լոբբինգով՝ ընդդիմանալու այս օրինագծին»,- ասել է նա։Մարտի վերջին ԱՄՆ Սենատը հավանություն էր տվել երկրում կիսահաղորդիչների արտադրության զարգացմանը $52 միլիարդ հատկացնելու օրինագծին։ Սակայն ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված փաստաթղթի տարբերակը տարբերվում է Սենատի ընդունածից։ Այս կապակցությամբ ԱՄՆ օրենսդիր մարմնի երկու պալատները պետք է հանձնաժողով ստեղծեն՝ համաձայնեցնելու հաստատված նախաձեռնությունների մանրամասները, այնուհետեւ կրկին քվեարկեն փոխզիջումային տարբերակի շուրջ։Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Վան Վենբինն ընդգծել էր, որ Չինաստանն իր վճռական բողոքն է հայտնում ԱՄՆ-ին՝ կապված Սենատի կողմից այդ օրինագծի ընդունման հետ։ Նրա խոսքով՝ օրինագիծը «լի է «սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածողության շտամպերով», ինչպես նաեւ «խրախուսում է Չինաստանի հետ մրցակցության ռազմավարության մեկնարկը»:***Մայիսի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կներկայացնի Չինաստանի նկատմամբ Վաշինգտոնի ներկայիս վարչակազմի հիմնական դրույթները: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի նախօրեին տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։Փաստաթղթի համաձայն՝ պետքարտուղարը ելույթ կունենա Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում։ Նա «կներկայացնի վարչակազմի ուղին Չինաստանի նկատմամբ»։Այս թեմային անդրադառնալու Բլինկենի ծրագրերի մասին ավելի վաղ հայտնել էր Politico թերթը։ Ինչպես նշել էին պարբերականի աղբյուրները, պետքարտուղարը կներկայացնի նախագահ Ջո Բայդենի ռազմավարությունը «21-րդ դարում հաղթելու» «վերելքի վրա գտնվող Չինաստանին»: Բլինկենը կպարզաբանի Վաշինգտոնի ուղին, որը, ինչպես նշվում է հոդվածում, մասամբ ձեւակերպվել է Դոնալդ Թրամփի գլխավորած նախորդ վարչակազմի վարած քաղաքականության հիման վրա։ Tweet Դիտում՝ 5349