IDBank-ն ու Idram-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ սույն թվականի մարտ եւ ապրիլ ամիսների ընթացքում կուտակված «մի դրամների» ողջ գումարը՝ 10․757․867 ՀՀ դրամ, փոխանցվեց «My Forest Armenia» բնապահպանական հասարակական կազմակերպությանը։IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ բնության պահպանությունը բանկի եւ Իդրամի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից է։ «Այս տարվա մարտ եւ ապրիլ ամիսների ընթացքում հավաքված «մի դրամները» ծառայելու են բնապահպանության կենսական գործին։ Գումարն այս անգամ կուղղվի Հայաստանի անտառների վերականգնմանը․ հասկանալով խնդրի լրջությունը՝ ողջ թիմով մեծ ոգեւորությամբ միացանք գործին՝ հույս ունենալով, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ եւ մեր սերունդներին թողնել ավելի մաքուր ու կանաչ երկիր»։Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը եւս ընդգծում է բնապահպանության առաջնային նշանակությունը։ «Բնապահպանությունը Հայաստանում ամենակարեւոր հիմնախնդիրներից է․ ուրախ ենք, որ Իդրամի եւ IDBank-ի անունով անտառ կունենանք մեր հայրենի հողում ու սերունդների համար ավելի լավ ապագա ապահովելու համար մեր ջանքը կներդնենք: Մեր հաջորդ ծրագիրը եւս նույն նպատակին է միտված»,- նշել է Արսեն Քդենյանը։Հերթական ծրագրի ավարտին ընկերությունները հայտարարեցին նաեւ հաջորդ շահառուի անունը․ մայիս եւ հունիս ամիսների ընթացքում Idram-ի եւ IDBank-ի հաճախորդների կատարած վճարումների դիմաց կուտակված «մի դրամները» ուղղվելու են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին։«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն ընդգծում է «Մի դրամի ուժը» նախաձեռնության կարեւորությունը Հայաստանում՝ ի նկատի ունենալով բարեգործություն կատարելու նոր մշակույթի ձեւավորումը։ «Ընկերությունների եւ հիմնադրամի փիլիսոփայությունները համընկնում են․ Իդրամն ու բանկը ցույց են տալիս մի դրամի ուժը, դե իսկ մենք հավատում ենք, որ մեկ երեխայի կրթելով՝ կառուցում ենք կայուն ու ապահով ապագա ողջ երկրի համար։ Հույս ունենք, որ առաջիկա ամիսների ընթացքում օգտատերերն ավելի ակտիվ վճարումներ կկատարեն, եւ այս ծրագրի վերջում էլ ավելի մեծ գումար կփոխանցվի հիմնադրամին»,- նշել է Կորյուն Խաչատուրյանը։«Եթե ցանկանում եք դառնալ «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան, ընդամենը անհրաժեշտ է վճարում կատարել Idram&IDBank հավելվածով, Idram.am եւ IDBanking.am առցանց հարթակով եւ երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 9000-ից ավելի վաճառակետերում, 850-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաեւ համակարգում առկա ավելի քան 400 ծառայությունների դիմաց»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 19355