Ամենաթանկ եւ ամենաուժեղ մեդիա բրենդներն՝ ըստ Brand Finance-ի
01.05.2022 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ /


Ինչպես եւ անցած տարի, Google-ը ճանաչվել է ամենաթանկ բրենդը, որը ընկերության փորձագետները գնահատել են $263,4 միլիարդ: Նրանք նշել են, որ Google-ն իր գրեթե ամբողջ հասույթը ստանում է գովազդից, ինչը վատթարացրել էր իր վիճակը համավարակի սկզբում, երբ գովազդատուները կրճատում էին իրենց ծախսերը: Այնուամենայնիվ, երբ աշխարհը հարմարվեց նոր իրավիճակին, գովազդային բյուջեները սկսեցին բացվել, դա էլ նպաստեց բրենդի արժեքի 38% աճին 2021 թվականի համեմատ:
Երկրորդ տեղը պահպանել է Meta Platforms-ին պատկանող Facebook բրենդը ($101,2 միլիարդ): Երրորդ տեղում չինական WeChat հարթակն է (չնայած արժեքի զգալի կրճատմանը՝ $67,9 միլիարդից մինչեւ $62,3 միլիարդ):
Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաեւ չինական TikTok/Doyin բրենդը (8-րդ տեղից բարձրացել է 4-րդ տեղը՝ արժեքի $18,4 միլիարդից մինչեւ $58,98 միլիարդ աճի շնորհիվ եւ դարձել ամենաարագ աճող բրենդը՝ 215% ցուցանիշով) ու Disney-ը ($57,05 միլիարդ): Ընդ որում, Disney-ն ամենաթանկն է «դասական» մեդիա բրենդների շարքում։ Վարկանիշում տեխնոլոգիական ընկերություններին բաժին է ընկնում բրենդների ընդհանուր արժեքի 66%-ը։
Զուտ լրատվական բրենդներից ամենաթանկն են դարձել բրիտանական Sky-ը ($12 միլիարդ, 11-րդ տեղն ընդհանուր վարկանիշում), ինչպես նաեւ ամերիկյան Fox-ը ($9,9 միլիարդ, 15-րդ տեղը) եւ NBC-ն (9,4 միլիարդ, 16-րդ տեղը):
Ի լրումն բրենդների արժեքի վարկանիշի՝ Brand Finance-ը գնահատում է նաեւ բրենդների հարաբերական ուժը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, ներառյալ՝ ներդրումները մարքեթինգում, բաժնետիրական կապիտալը եւ ընկերության բիզնեսի արդյունավետությունը: Այս վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է WeChat բրենդը։ Ամենաուժեղ բրենդների հնգյակում ներառվել են նաեւ Google-ը, YouTube-ը, հարավկորեական Naver որոնողական համակարգը եւ Meta-ի եւս մեկ բրենդ՝ Instagram-ը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: