«Չմիանալով պատժամիջոցներին՝ Թուրքիան մշտապես զգում է Արեւմուտքի ճնշումը»

26.04.2022 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալեքսեյ Երխով #Թուրքիա #պատժամիջոցներ
Թուրքիան մշտապես զգում է իր վրա Արեւմուտքի ճնշումը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու ցանկության բացակայության պատճառով, նախօրեին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։

«Որքանով ես եմ հասկանում, Թուրքիան չի ցանկանում միանալ պատժամիջոցներին, եւ այս կապակցությամբ նա զգում է Արեւմուտքի մշտական ճնշումը»,- ասել է դեսպանը։

«Անկարայի դիրքորոշումն այստեղ, ի թիվս այլ հանգամանքների, կայանում է նրանում, որ հենց այդ հակառուսաստանյան սահմանափակումների ռեժիմին չմասնակցելը, ինչպես նաեւ  թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի հետ շփումների ու հարաբերությունների պահպանումը, հիմք են հանդիսանում Թուրքիայի համար հավակնել միջնորդական դերի Մոսկվայի եւ Կիեւի միջեւ»,- Ալեքսեյ Երխովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Դիտում՝ 4754

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW