Smart-Tech-ը Հայաստանում կներդնի R-Style-ի ծրագրային լուծումները

22.09.2008 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանյան Smart-Tech ընկերությունը հայտարարել է բանկերի ավտոմատացման հայաստանյան շուկայում## R-Style ընկերության ապրանքների լայնածավալ առաջխաղացման մեկնարկը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են Smart-Tech-ի մարկետինգի բաժնում, համաձայն ս.թ օգոստոսին R-Style Ukraine-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի, ընկերությունը հնարավորություն է ստացել առաջարկել R-Style-ի ծրագրային ապրանքատսակները:

Գործընկերային համաձայնագրի շրջանակներում Smart-Tech ընկերությունը զբաղվելու է բանկային եւ ֆինանսական կազմակերպությունների գործունեության ավտոմատացմանն ուղղված R-Style-ի ծրագրային մշակումների առաջխաղացմամբ, իրականացնելու է մարկետինգային հետազոտություններ, ինչպես նաեւ մոդիֆիկացման, ներդրման եւ լրամշակման աշխատանքներ:

Հայաստանի բանկային հատվածի հետ R-Style Ukraine-ի երկխոսության սկիզբը դրվեց Երեւանում 2008 թ. մայիսին Հայաստանի բանկերի միության հովանու ներքո անցկացված սեմինարով:

Smart-Tech ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին, գործունեություն է ծավալում բանկերի եւ կառավարական հիմնարկների գործունեության ավտոմատացման ոլորտում, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում բանկային սարքավորումների ներդրման եւ տեխնիկական աջակցության բնագավառում:

Դիտում՝ 6860

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW