ՎՏԲ-ն առաջինը ռուսաստանյան կորպորատիվ թողարկողներից արտարժութային եվրապարտատոմսերով հաշվարկները կատարել է նոր սխեմայով՝ բաժանելով վճարումները ռեզիդենտներին եւ ոչ ռեզիդենտներին, տեղեկացրել է բանկի վարչության անդամ Դմիտրի Պյանովը:Նրա խոսքով՝ եվրաբոնդերի դոլարային թողարկմամբ $52 միլիոնի չափով տոկոսների փոխանցումը տեղի է ունեցել ռուբլով՝ ապրիլի 15-ին՝ Ռուսաստանի Բանկի փոխարժեքով։ Բացի արժեկտրոնի փոխարկումից, բանկն արժեթղթերի սեփականատերերի հետ հաշվարկները բաժանել է երկու տրանշի․ այսպիսով, ՎՏԲ-ն, որը փետրվարի վերջին հայտնվել է ԱՄՆ-ի արգելափակող պատժամիջոցների տակ, կարողացել է առանձին հաշվարկներ իրականացնել Ռուսաստանի եւ բարեկամական երկրների ներդրողների հետ:ՎՏԲ-ն կիրառել է այս մեխանիզմը՝ ստանալով Կենտրոնական բանկի թույլտվությունը, ասել է Պյանովը։ «Մեկ տրանշը հաշվարկվել է մեր հաշվարկային դեպոզիտարիայի տեղեկատվության հիման վրա՝ ՌԴ ռեզիդենտների կամ բարեկամական երկրների ռեզիդենտների համար նախատեսված վճարներին համապատասխան չափով։ Այս վճարումը նրանք ստացել են ռուբլով։ Դրանք կազմել են $27 միլիոնին համարժեք գումար։ Վճարի մնացած $25 միլիոնը բաժին է ընկել ոչ բարեկամական երկրների ռեզիդենտներին»,- Դմիտրի Պյանովի խոսքերն է մեջբերում RBC-ն։ Նա պարզաբանել է, որ այն ներդրողները, որոնց համար նախատեսված էր երկրորդ տրանշը, «այս վճարումն արգելափակված են ստացել»։«Նախագահի հրամանագրի տրամաբանության համաձայն՝ նրանք պետք է դիմեն իրենց պետություններին՝ Ռուսաստանի ակտիվներն ապաարգելափակելու համար, եթե այդ պետություններն ապաարգելափակեն տվյալ միջոցները, ապա նրանք կարող են հավակնել արժեկտրոնային վճարումը ստանալուն»,- ասել է ՎՏԲ-ի թոփ-մենեջերը: 06.04.2022 | 17:37 Պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը չի կարողացել վարկատուներին դոլարով վճարել Նա ընդգծել է, որ ապագայում պետական բանկը նախատեսում է հենց այս կերպ հաշվարկներ կատարել եվրաբոնդերի «հին» թողարկումների սեփականատերերի հետ։ Խոսքը դոլարով եվրապարտատոմսերի երեք թողարկումների եւ շվեյցարական ֆրանկով մեկ թողարկման մասին է, որոնք տեղաբաշխված էին մինչեւ ՎՏԲ-ի հայտնվելեն ԱՄՆ-ի եւ Եվրամիության ոլորտային պատժամիջոցների տակ 2014 թվականին։ Մինչեւ այս տարվա վերջ բանկը պետք է երեք արժեկտրոն փոխանցի այդ արժեթղթերի սեփականատերերին՝ $107 միլիոնի եւ $1 միլիոնից պակաս` հունիսին, ինչպես նաեւ 14 միլիոն շվեյցարական ֆրանկի՝ հոկտեմբերին:«Այս բոլոր թողարկումներով մենք կկիրառենք ռուբլով վճարումը Կենտրոնական բանկի վճարման օրվա փոխարժեքով՝ վճարման արգելափակումով՝ նախատեսված է ոչ բարեկամական երկրների ռեզիդենտների համար»,- մեկնաբանել է Պյանովը։ Tweet Դիտում՝ 7332