Ամերիաբանկն ամփոփել է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի արդյունքները

15.04.2022 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #«Դարձիˊր փոփոխությունը» #մրցույթ
Ամերիաբանկն ամփոփել է VISA վճարային համակարգի հետ իրականացված «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի արդյունքները:

Մրցույթը մեկնարկել էր 2021թ. դեկտեմբերին, որի շրջանակում 4-6 հոգուց կազմված ուսանողական թիմերը պետք է ներկայացնեին նորարարական գաղափարներ, որոնք կարող են փոփոխություն բերել մարդու/հասարակության որեւէ խմբի կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում:

Կարեւորելով երիտասարդների ներուժը, գաղափարներն ու զարգացումը` Ամերիաբանկը նրանց հնարավորություն է տալիս հանդես գալու նորարար, արդյունավետ գաղափարներով: Մրցույթին մասնակցելու առանցքային պայմաններից մեկն այն էր, որ ներկայացվող նախագիծն իրագործվի Հայաստանում 1-2 տարվա ընթացքում 3 մլն ՀՀ դրամի բյուջեի շրջանակում:

Նախագծերն ուսումնասիրվել եւ գնահատվել են տարբեր ոլորտների մասնագետներից կազմված ժյուրիի կողմից, որի կազմում էին`

1. Տիգրան Ջրբաշյանը` «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար
2. Ռեբեկա Հակոբյանը` Ամերիաբանկի Մարքեթինգի եւ հաղորդակցության գծով տնօրեն
3. Վահան Մելքումյանը` Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության Զարգացման եւ վերապատրաստման բաժնի ղեկավար
4. Էլեն Դանիելյանը` Ամերիաբանկի Անհատական ֆինանսական ծառայությունների եւ քարտերի վարչության ղեկավար
5. Արտյոմ Շամցյանը` Ամերիաբանկի Ինովացիաների եւ թվայնացման գծով տնօրեն
6. Նազարեթ Սեֆերյանը` Կորպորատիվ պատասխանատվության մասնագետ
7. Արմինե Մկրտչյանը` «ռեԱրմենիա» հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ
8. Սեդա Պապոյանը` Girls in Tech Armenia-ի գործադիր տնօրեն
9. Դիանա Արզումանյանը` Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, տնօրեն
10. Աննա Խաչատրյանը` EPIC ինկուբատորի գործառնությունների եւ համայնքների հետ կապի մենեջեր

Առավելագույն միավորներ ստացած թիմերը եզրափակիչ փուլում ներկայացրին իրենց նախագծերը:

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց «TakeAR» նախագիծը, որն արժանացավ գլխավոր մրցանակին` 3 մլն ՀՀ դրամ: Նախագծի նպատակն է Հայաստանում դպրոցական կրթական համակարգը զինել լրացված իրականության եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաներով: Որպես գաղափարի մեկնարկ` նախատեսվում է լրացված իրականության տեխնոլոգիայի կիրառմամբ ստեղծել 8-րդ դասարանի կենսաբանության /մարդու անատոմիա/ դասագրքի վիրտուալ լաբորատորիա` բջջային հավելվածի ձեւով:



Հետեւյալ հինգ թիմերը ստացան խրախուսական մրցանակներ` 100,000-ական ՀՀ դրամի չափով:

«World Without Waste» /«Աշխարհն առանց աղբի»

Թիմն աշխատում է Սյունիքի մարզում` Կապան քաղաքում: Բնության աղտոտումը կանխարգելելու նպատակով հիմնադիրները մտադիր են կազմակերպություններից եւ անհատներից հավաքել օգտագործված թուղթ եւ վերամշակել այն:

«Տեսկա»

Նախագծի նպատակը խելացի աղբամանների տեղադրումն է Մասիս քաղաքում։ Խելացի աղբամանները կարողանալու են տեղեկատվություն փոխանցել քաղաքացիներին աղբի ճիշտ տեսակավորման մասին. սա կիրագործվի աղբամանների վրա պատկերված QR կոդերի միջոցով։ Արդեն տեսակավորված աղբը նախատեսվում է վաճառել աղբ վերամշակող կազմակերպություններին։

«Outvite»

«Outvite»-ի առաքելությունն է մարդկանց ազատել ժամանցային միջոցառումների որոնման եւ պլանավորման ջանքերից՝ ստեղծելով հավելված, որտեղ ներկայացված կլինեն տվյալ տարածքում գտնվող ժամանցի վայրերը:

«Հիպոկրատին հավատարիմ»

Նախագծի հիմքը դրվել է դեռեւս 2014 թվականին` «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից։ Նպատակն է բարելավել մարդկանց կյանքի որակը, ցուցաբերել անվճար բժշկական օգնություն մարզերում, այնպիսի վայրերում, որտեղ անհրաժեշտ տեխնիկայի, սանիտարահիգիենիկ եւ շենքային պայմանների բացակայությամբ պայմանավորված` մարդիկ զրկված են որակյալ բժշկական ծառայություններ ստանալու հնարավորությունից։

«Սերմերով բաժակներ»

Թիմը ցանկանում է գեներացնել մի նախագիծ, որը Հայաստանն ավելի կանաչ կդարձնի, մասնավորապես` արտադրել էկո թղթից երկշերտ բաժակներ եւ ափսեներ, որոնց շերտերի միջեւ լցված կլինեն տարատեսակ բույսերի սերմեր։ Երբ այսպիսի բաժակները կամ ափսեները ընկնեն հողի մեջ, դրանց բաղադրության մեջ եղած ստվարաթուղթը, որը հանդիսանալու է պարարտանյութ, որոշ ժամանակ հետո կքայքայվի ամբողջությամբ, իսկ սերմերը ծիլ կտան ընկած տեղում։



Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 2528
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW