Ղազախստանում հայտարարել են երկրից $100 մլրդ-ի կապիտալի դուրսբերման մասին
14.04.2022 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ BBC

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարար Ալիբեկ Կուանտիրովը։
«Եթե վերցնենք, օրինակ, օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով ներգրավված միջոցները, ստացվում է մեծ ծավալ՝ 30 տարվա ընթացքում այն ավելի քան $400 միլիարդ է: Հավանաբար, մի քանի տասնյակ միլիարդ դուրս է բերվել, սակայն ստույգ գումարն այստեղ դժվար է ասել։ Հավանաբար մոտ $100 միլիարդ, միգուցե մի փոքր ավելի»,- ասել է Կուանտիրովը՝ ընդգծելով, որ վերջերս երկրում ստեղծվել է հանձնաժողով՝ արտերկրից կապիտալը վերադարձնելու նպատակով։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կառավարությանը հանձնարարել էր առաջարկներ ներկայացնել՝ երկիր վերադարձնելու ապօրինի արտահանված միջոցները եւ այնտեղ ձեռք բերված ակտիվները։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: