«ԱՄՆ-ն փորձում է ՌԴ-ին զրկել միջազգային ֆինանսական կառույցների հետ գործակցելուց»

06.04.2022 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջանեթ Յելեն #ՌԴ #պատժամիջոցներ
Վաշինգտոնն ու իր գործընկերները փորձում են Ռուսաստանին զրկել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ գործակցելու հնարավորությունից։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի պատրաստած հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի կայքում։

Յելենի կարծիքով, ով, ինչպես սպասվում է, այսօր պետք է ելույթ ունենա կոմիտեի նիստում, «միջազգային ֆինանսական հաստատությունների կարեւորությունն էլ ավելի է աճում» Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության լույսի ներքո: «Ռուսաստանի գործողությունները մարտահրավեր են կանոնների վրա հիմնված կարգին եւ կունենան ամենալուրջ տնտեսական հետեւանքները Ուկրաինայում եւ դրանից դուրս: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին իր գործողությունների համար, որպեսզի նա չկարողանա օգտվել միջազգային ֆինանսական համակարգի առավելություններից»,- ասել է նախարարը։

«ԱՄՆ ֆինանսների նախարարությունը գործընկերների հետ աշխատում է նաեւ՝ Ռուսաստանին զրկելու միջազգային ֆինանսական կառույցների առավելություններից»,- ասել է Յելենը։ Նրա փոխանցմամբ՝ ավելի վաղ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Համաշխարհային բանկը (ՀԲ) «դադարել են նոր ֆինանսավորում տրամադրել Ռուսաստանին»։ Նախարարի խոսքով՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո այդ բանկերը «հայտարարել են հետագա միջոցների մասին, որոնք ուղղված են Ռուսաստանին եւ Բելառուսին ֆինանսական եւ ոչ ֆինանսական օգնությունից զրկելուն»։



Յելենը կարծում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը, ՎԶԵԲ-ն ու ՀԲ-ն «կդառնան Ուկրաինայի վերակառուցման ամենակարեւոր գործընկերները՝ երկկողմ հիմունքներով աշխատող դոնորների հետ միասին»։ Նախարարը նաեւ կոչ է արել միջազգային ֆինանսական կազմակերպություններին ակտիվացնել օժանդակությունը պարենային եւ էներգետիկ անվտանգության ոլորտում իրականացվող ծրագրերին։
Դիտում՝ 3600
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW