Պեկին․ Այս ամենը վտանգում է միջազգային հանրության տասնամյակների զարգացումը
05.04.2022 | 22:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ pbs.twimg.com

Այս մասին այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը։
«Այսօր, հաշվի առնելով խորը գլոբալիզացիան եւ ողջ մարդկության փոխկապակցվածությունը, համապարփակ եւ անխտիր միջոցների իրականացումը հավասարազոր է քաղաքականացման, համարժեք է համաշխարհային տնտեսությունը որպես գլոբալ հակամարտության գործիք օգտագործելուն: Սա խաթարում է էներգիայի եւ սննդի մատակարարումները: Այս ամենը վտանգում է միջազգային հանրության տասնամյակների զարգացումը»,- չինացի դիվանագետի խոսքերն է մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Արդյունքում, բոլոր երկրների ժողովուրդները զգում են դրա հետեւանքները։ Զարգացող երկրների ճնշող մեծամասնությունն արդեն դարձել է հակամարտության անուղղակի մասնակից։ Նրանք չպետք է զգան աշխարհաքաղաքական հակամարտությունների եւ հզոր տերությունների մրցակցության հետեւանքները։ Համաշխարհային տնտեսությունները պետք է պատասխանատվություն կրեն ճգնաժամերի հետեւանքների եւ համաշխարհային շուկաների կայունության պահպանման համար»,- ավելացրել է Չժան Ցզյունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: