Շվեյցարիայի Զարգացման եւ Համագործակցության Գործակալությունը (SDC) ապրիլի 4-ին հաստատել է ավելի վաղ հայտարարված «Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» նախագծի 4 500 000 շվեյցարական ֆրանկ (CHF) գումարի չափով ֆինանսավորումը։Նախագիծը կաջակցի Հայաստանին նորարարական ձեւով համատեղել բնության պահպանությունն ու տնտեսական աճը։ Նախագիծն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (SDA) կողմից՝ որպես «Էկո-միջանցք հիմնադրամ Կովկասի համար» (ECF) ավելի ընդարձակ տարածաշրջանային ծրագրի մի մաս:«Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» նախագիծը նպատակ ունի բարելավելու հեռավոր շրջաններում գտնվող ֆերմերների եւ գյուղական ձեռնարկությունների եկամուտները՝ տեղական բնական ռեսուրսների առավել խնայողաբար եւ ավելի կայուն օգտագործման շնորհիվ: Որպես տնտեսական աճը, բնական ռեսուրսների եւ կենսաբազմազանության պաշտպանությունը միմյանց կապող ջանքերի գործադրում, նախագիծը նպաստում է նաեւ շրջակա միջավայրի եւ կլիմայի փոփոխության քաղաքականության խթանմանը: Նախագծի առանցքը էկոլոգիապես մաքուր զբոսաշրջության զարգացումն է՝ գյուղական բնակչության եւ, հատկապես, դրա աղքատ կազմի մասնակցությամբ, ովքեր նախաձեռնության հիմնական շահառուներն են: Ներառական զբոսաշրջության այս ուղղությունը, որը լրացնում է պաշտոնական ազգային զբոսաշրջային քաղաքականությունը, Հայաստանում եւ Հարավային Կովկասում ընդլայնվելու մեծ ներուժ ունի:Նախագիծը կտեւի ութ տարի: Ֆինանսավորումը կկազմի 4 500 000 շվեյցարական ֆրանկ (CHF) եւ այն կիրականացվի ՀՀ Տավուշի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում։ Tweet Դիտում՝ 9939