Սբերբանկը փակում է իր գրասենյակը Լոնդոնում
02.04.2022 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ guim.co.uk

«Սբերբանկը փակում է իր լոնդոնյան գրասենյակը՝ Sberbank CIB (UK) Limited-ը: Մենք կապի մեջ ենք FCA տեղական կարգավորիչի հետ եւ օրենքի պահանջներին համապատասխան կավարտենք մեր գործունեությունը՝ կատարելով հաճախորդների նկատմամբ բոլոր պարտավորությունները:
Գրասենյակը փակելու որոշումը կայացվել է Մեծ Բրիտանիայում Global Markets բիզնես միավորի ներկայության տնտեսական ներուժի վերագնահատումից հետո: Ընկերության առանցքային աշխատակիցները շարունակում են կատարել իրենց գործառույթները»,- բանկի հաղորդակցությունն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Նախօրեին Bloomberg-ը հայտնել էր, որ բրիտանական դատարանը հավանություն է տվել Sber CIB-ի փոխանցմանը արտաքին կառավարման՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցության պատճառով։
Գործակալությունը մեջբերել է փաստաբան Մարկ Ֆիլիպսին, ով դատարանում ասել է, որ այդ քայլը թույլ կտա Sber CIB-ին շարունակել իրականացնել որոշ ֆինանսական գործարքներ եւ կատարել իր մնացած պարտավորությունները հաճախորդների նկատմամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: