EasyPay ընկերությունը ֆինանսական աջակցություն է տրամադրել Հատիս գյուղի Վ․ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցին, ինչի արդյունքում դպրոցն այս ուսումնական տարվա սկզբին դասվար է ունեցել:Թափուր հաստիքը լրացրել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդ Մարինե Մանջիկյանը։EasyPay-ը, միանալով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Nation-Builder»-ների շարքին, հոգ է տանում դպրոցի աշակերտների ուսումնական գործընթացն ավելի ինտերակտիվ դարձնելու համար անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման, ուսուցիչ-առաջնորդի տեղակայման եւ աշակերտների կողմից համայնքային նորարարական նախագծերի իրականացման ծախսերի համար՝ երկու տարի ժամկետով։ «Կարեւոր ու հիշվող ծանոթություն էր, ու Երեւան վերադարձանք ավելի ոգեւորված։ Համագործակցությունը շարունակական է, վստահ ենք, որ դրա արդյունքը ակնառու ազդեցություն կունենա ներկայիս ու ապագա հասարակության ձեւավորման վրա։ Հատիսը ու դպրոցը շատ ենք սիրել, անպայման նորից վերադառնալու առիթ կունենանք»,- ասել է «EasyPay» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Տիգրան Պարսեղյանը։ Tweet Դիտում՝ 8289