ԱՄՆ սենատորների նոր օրինագիծը. ակտիվների բռնագրավում եւ փոխանցում Ուկրաինային

29.03.2022 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռոբ Փորթման #Մայքլ Բենեթ #Ուկրաինա
Կոլորադո նահանգից դեմոկրատ սենատոր Մայքլ Բենեթը եւ Օհայո նահանգից հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանը օրինագիծ են մշակել, որով առաջարկվում է ռուսաստանյան բռնագրավված ակտիվներից ստացված միջոցներն ուղղել Ուկրաինային օգնությանը, հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով Axios-ը:

Ենթադրվում է, որ գումարը կուղղվի ուկրաինացի փախստականներին օգնության եւ Ուկրաինայի վերականգման հիմնադրամին, որը կառավարելու են Պետդեպարտամենտը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։

«Ուկրաինան բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների ամենածանր ճգնաժամին. նրանք մեր օգնության կարիքն ունեն»,- ասել է Փորթմանը: Սենատորի խոսքով՝ օգնելու ուղիներից մեկը «ռուսաստանյան օլիգարխների եւ ունեւոր քաղաքացիների ակտիվների սառեցումից անցնելն է նրանց ակտիվների բռնագրավմանը եւ այդ միջոցներն ուկրաինացի ժողովրդին տրամադրելուն»:

Բենեթն իր հերթին ասել է, որ օրինագիծը կստիպի «Պուտինին եւ ռուսաստանյան օլիգարխներին վճարել», քանի որ այն կապահովի, որ «նրանց բռնագրավված ակտիվներից միջոցներն անմիջապես ուղղվեն Ուկրաինայի ժողովրդին»:

Մարտի 2-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարեց KleptoCapture միջգերատեսչական նպատակային խմբի ստեղծման մասին, որի գործառույթների թվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եւ արտահանման սահմանափակումների կիրառումը, ինչպես նաեւ պայքարը «կոռումպացված ռուսաստանյան օլիգարխների» դեմ: Խումբը կուսումնասիրի Միացյալ Նահանգների սահմանափակող միջոցները եւ փողերի լվացման դեմ պայքարի օրենքները շրջանցելու ուղիները:
Դիտում՝ 2537
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW