Ուկրաինայում ներկայիս ճգնաժամի հետեւանքները կանդրադառնան համաշխարհային ամբողջ տնտեսության վրա, դա կարտահայտվի, այդ թվում՝ դանդաղ աճով եւ բարձր գնաճով, ինչպես նաեւ առեւտրի խափանումներով:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւայի, Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի, Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերի, ինչպես նաեւ Եվրոպայի Խորհրդի Զարգացբան բանկի նախագահ Կարլո Մոնտիչելիի նախօրեին տարածած համատեղ հայտարարության մեջ։«Հետեւանքները կլինեն մասշտաբային՝ սկսած էներգիայի եւ պարենի մատակարարումների կրճատումից, վերջացրած գների բարձրացմամբ եւ աղքատության ավելացմամբ»,- ասված է փաստաթղթում։ Ընդգծվում է, որ այս բոլոր գործոնները, ինչպես նաեւ Ուկրաինայի վերակառուցման անհրաժեշտությունը, «կխոչընդոտեն համավարակից հետո աշխարհում տնտեսական վերականգնմանը»։«Ամբողջ համաշխարհային տնտեսությունը կզգա ճգնաժամի հետեւանքներն ավելի դանդաղ աճի, առեւտրի խափանումների, ավելի բարձր գնաճի հաշվին, ինչը վնաս կհասցնի հատկապես առավել աղքատ եւ խոցելի երկրներին: Ապրանքների ավելի բարձր գները, ինչպիսիք են՝ սննդամթերքը եւ էներգիան, կհանգեցնեն գնաճի էլ ավելի ավելացմանը։Հատկապես Ուկրաինային սահմանակից երկրները կբախվեն առեւտրի, մատակարարման շղթաների, դրամական փոխանցումների խափանումների եւ փախստականների հոսքի հետ: Վստահության կրճատումը եւ ներդրողների համար ավելի մեծ անորոշությունը կազդեն ակտիվների արժեքի վրա, կհանգեցնեն ֆինանսական պայմանների խստացմանը եւ նույնիսկ կարող են առաջացնել կապիտալի արտահոսք արագ զարգացող շուկաներից»,- ասված է հայտարարության մեջ: Tweet Դիտում՝ 5196