ՌԴ կառավարությունը որոշել է այն վարկերի առավելագույն չափը, որոնց համար քաղաքացիներն իրավունք ունեն դիմել բանկերին «վարկային արձակուրդներ» ստանալու համար։Ըստ ՌԴ կառավարության հաղորդագրության՝ համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։Ֆիզիկական անձանց սպառողական վարկերի համար սահմանաչափը կկազմի 300 հազար ռուբլի, անհատ ձեռնարկատերերի համար՝ 350 հազար ռուբլի:Վարկային քարտերի համար առավելագույն գումարը սահմանվել է 100 հազար ռուբլի, ավտովարկերի համար՝ 700 հազար ռուբլի: Մոսկվայի համար հիփոթեքային վարկերի սահմանաչափը կազմում է 6 միլիոն ռուբլի, Մոսկվայի մարզի, Սանկտ Պետերբուրգի եւ Հեռավոր Արեւելքի դաշնային օկրուգի շրջանների համար՝ 4 միլիոն ռուբլի, Ռուսաստանի մնացած շրջանների համար՝ 3 միլիոն ռուբլի:Ծրագրի պայմաններով վարկառուներն իրավունք ունեն դիմել «վարկային արձակուրդի» համար մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 30-ը՝ նախորդ տարվա միջին եկամտի համեմատ եկամուտների 30%-ով նվազելու դեպքում։ Վարկի սպասարկման համար արտոնյալ ժամկետ կարելի է ստանալ մեկից մինչեւ վեց ամիս ժամանակահատվածով: «Վարկային արձակուրդները» տարածվում են մինչեւ 2022 թվականի մարտի 1-ը տրված վարկերին։«Վարկային արձակուրդներից» օգտվելու հնարավորությունը երկարաձգելու որոշումն ընդունվել է արտաքին պատժամիջոցների պայմաններում քաղաքացիներին եւ բիզնեսին աջակցելու միջոցների շրջանակում։ Մեխանիզմը վերագործարկող օրենքը, որը գործում էր 2020 թվականին, ուժի մեջ է մտել 2022 թվականի մարտի 8-ից։ Tweet Դիտում՝ 4295