«ԻզիՓեյ» ընկերությունը եւ Եվրասիայի միջազգային համալսարանը (ԵՄՀ) մարտի 3-ին փոխըմբռնման հուշագիր են կնքել, որի նպատակն է նպաստել աշխատաշուկայում համալսարանի ուսանողների մրցունակության բարձրացմանը:Այն նպատակ ունի նաեւ խթանել համալսարանի ուսանողների իրազեկվածությանը՝ ֆինանսահաշվարկային ոլորտում, ֆինանսական ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման եւ նորամուծությունների ներդրումների մասին:Հուշագրի շրջանակում հնարավոր կլինի` - կազմել եւ իրականացնել համատեղ մագիստրոսական կրթական ծրագրեր,- կազմակերպել եւ անցկացնել համատեղ գիտաժողովներ, սեմինարներ ու քննարկումներ,- կազմակերպել հանդիպումներ «ԻզիՓեյ»-ի աշխատակիցների եւ բուհի ուսանողների ու դասախոսների միջեւ, ներգրավել աշխատակիցներին, որպես հրավիրյալ դասախոսներ,- ընձեռել ուսանողներին ընկերությունում պրակտիկա անցնելու հնարավորություն:Համագործակցությունը կիրականացվի ընկերության աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացների անցկացում, արտալսարանային դասընթացների համատեղ կազմակերպում, համալսարանի շրջանավարտների ստաժավորում անցնելու հնարավորության ընձեռում, համալսարանի ուսանողների՝ ծրագրով նախատեսված ուսումնաարտադրական պրակտիկայի անցկացում ընկերությունում, ընկերության կողմից համալսարանի ուսանողների համար բաց դասախոսությունների անցկացում:«Այս համագործակցությունը ավելի մեծ պատկերի ստեղծման առաջին քայլն է։ Ֆինանսական գրագիտությունը «ԻզիՓեյ» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր կոմպոնենտ է։ Մենք կշարունակենք համագործակցել ՀՀ տարբեր համալսարանների հետ եւ բաց ենք առաջարկությունների համար»,- ասել է «ԻզիՓեյ» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Գաբրիելյանը:ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանի խոսքով՝ համալսարանը կարեւորում է տեսական գիտելիքների համադրումը պրակտիկ հմտությունների զարգացման եւ գործնական աշխատանքների հետ: Tweet Դիտում՝ 7989