Ամերիկյան JPMorgan-ի վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանի պետական պարտքի հնարավոր դեֆոլտն ավելի քիչ ռիսկեր կբերի համաշխարհային ֆինանսական շուկաների համար, քան 1998 թվականի դեֆոլտը, գրում է Finmarket-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։Ռուսաստանում օտարերկրյա ներդրողների կորուստների ուղղակի ռիսկերը՝ կապված արտաքին առեւտրային հոսքերի եւ օտարերկրյա բանկերի արտաքին պահանջների հետ, 2013 թվականից ի վեր արդեն նվազել են երկու երրորդով եւ այժմ մոտ երկու անգամ ավելի ցածր են, քան ավելի քան 20 տարվա վաղեմության դեֆոլտից առաջ, բանկի վերլուծաբանների կարծիքն է մեջբերում Bloomberg-ը։Արտասահմանյան բանկերի ներկայությունը Ռուսաստանում գնահատվում է $120 միլիարդ, ընդ որում, ըստ Միջազգային հաշվարկների բանկի (BIS) 2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալների՝ ամենամեծ մասնաբաժինն ունեն Իտալիայի եւ Ֆրանսիայի բանկերը։ 03.03.2022 | 17:48 Fitch-ը գնահատել է «ռուսաստանյան ռիսկերը» Արեւմտյան Եվրոպայի բանկերի համար Բացի այդ, օտարերկրյա ներդրողների միջոցների արտահոսքը ռուսաստանյան արժեթղթերից գրանցվում էր բոլոր տարիներին՝ 2008 թվականից սկսած, բացառությամբ երկու տարիների, նշել են JPMorgan-ում։Օտարերկրյա անձանց տնօրինության տակ գտնվող ռուսաստանյան արժեթղթերի ծավալը գնահատվում է $220 միլիարդ, մինչդեռ արժեթղթերի համաշխարհային շուկայի ընդհանուր ծավալը կազմում է $90 տրիլիոն։ Tweet Դիտում՝ 3654