Գերման Գրեֆը վստահեցնում է, որ «Սբեր»-ն «ամրության զգալի պաշար» ունի
02.03.2022 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

«Մեր առաջնահերթությունն է ապահովել բոլոր համակարգերի եւ ծառայությունների անխափան ու համաձայնեցված աշխատանքը՝ մեր հաճախորդների շահերը պաշտպանելու համար: Մեր բոլոր գրասենյակներն աշխատում են բնականոն ռեժիմով, հաճախորդներին՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ամբողջությամբ հասանելի են իրենց միջոցները: Վերջին տարիներին մենք կարողացել ենք ստեղծել ամրության զգալի պաշար, զարգացնել իրավասությունները եւ կուտակել փորձ, ինչը թույլ է տալիս մեզ մնալ հուսալի ֆինանսական գործընկեր մեր հաճախորդների համար՝ անկախ արտաքին հանգամանքներից»,- Գրեֆի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վարկային հաստատության մամուլի հաղորդագրությունը։
Հիշեցնենք, որ այսօր Սբերբանկը հայտարարել է եվրոպական շուկայից դուրս գալու մասին: «Ստեղծված իրավիճակում Սբերբանկը որոշում է կայացրել դուրս գալ եվրոպական շուկայից։ Խմբի դուստր բանկերը բախվել են դրամական միջոցների անբնականոն արտահոսքի եւ աշխատակիցների ու մասնաճյուղերի անվտանգության սպառնալիքի հետ»,- նշել են բանկում։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: