ՌԴ-ն ֆինանսական նոր խաղի կանոններ է սահմանում օտարերկրյա անձանց համար

02.03.2022 | 08:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #օտարերկրյա անձինք #գործարքներ
Մարտի 2-ից Ռուսաստանում օտարերկրյա անձանց համար ներդրվում է արժեթղթերի, անշարժ գույքի եւ վարկերի հետ գործարքների հատուկ ընթացակարգ։

Այս մասին նշված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ֆինանսական կայունության ապահովման լրացուցիչ ժամանակավոր միջոցների մասին նախօրեին հրապարակված հրամանագրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սահմանափակումներ են մտցվել այն պետությունների հետ կապված օտարերկրյա անձանց համար, որոնք անբարյացակամ գործողություններ են կատարում ՌԴ-ի եւ նրա քաղաքացիների նկատմամբ: Նոր միջոցները վերաբերում են նշված օտարերկրյա անձանց ռուբլով վարկեր եւ փոխառություններ տրամադրելու գործարքներին կամ գործառնություններին, ինչպես նաեւ այն գործարքներին, որոնք հանգեցնում են «արժեթղթերի եւ անշարժ գույքի սեփականության իրավունքի առաջացում»:

Նշվում է, որ նման գործարքները կարող են իրականացվել օտարերկրյա ներդրումների վերահսկողության կառավարական հանձնաժողովի կողմից տրված թույլտվությունների հիման վրա։ Անհրաժեշտության դեպքում այդ թույլտվությունները կարող են պարունակել գործարքների կատարման պայմաններ։

Բացի այդ, հրամանագիրը կտարածվի նաեւ յուրաքանչյուր այլ պետություններից օտարերկրացիների հետ գործարքների վրա, եթե խոսքը գնում է 2022 թվականի փետրվարի 22-ից հետո նրանց կողմից ձեռք բերված բաժնետոմսերի կամ անշարժ գույքի մասին՝ այն երկրների ներկայացուցիչներից, որոնք կատարում են անբարյացակամ գործողություններ։

Դիտում՝ 11595
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW