Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով Ռուսաստանը պետք է անջատվի SWIFT միջբանկային տեղեկատվության փոխանակման SWIFT համակարգից, հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Reuters-ը։«Եկել է ժամանակը սահմանելու շատ ավելի կոշտ պատժամիջոցներ, քան ի սկզբանե նախատեսված էր։ Այս համատեքստում ես նկատի ունեմ, առաջին հերթին, պատժամիջոցները, այսպես կոչված, SWIFT-ի ոլորտում»,- ասել է Զեմանը՝ Ռուսաստանը համեմատելով «խելագարի» հետ, եւ կոչ արել պաշտպանվել ոչ միայն խոսքով, այլեւ գործով։«Պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն կկիրառի Ռուսաստանի դեմ Ուկրաինա «ներխուժելու» դեպքում, ամենայն հավանականությամբ, չեն նախատեսի երկրի անջատումը SWIFT համակարգից, հայտնել են Սպիտակ տանը։ Reuters-ը նշել էր, որ այց միջոցը քննարկվել էր, սակայն, ըստ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի, որոշ եվրոպական երկրներ դեմ են դրան»,- գրում է RBC-ն։ 04.02.2022 | 13:52 IIF. SWIFT-ի ռուսաստանյան նմանատիպը կապահովի միայն ներքին գործարքները Ըստ պարբերականի՝ Չեխիայի նախագահը նախկինում այն եվրոպացի քաղաքական գործիչներից էր, ով հանդես էր գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատման օգտին եւ քննադատում Արեւմուտքի պատժամիջոցների քաղաքականությունը։ Tweet Դիտում՝ 6900