Նավթի գինը 2014-ի օգոստոսից ի վեր առաջին անգամ գերազանցել է $104-ը

24.02.2022 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նավթ #գին
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքն աճել է 7,44%-ով՝ հասնելով $104,3-ի մեկ բարելի դիմաց ։

Վերջին անգամ նավթի ֆյուչերսները $104-ից բարձր վաճառվում էին 2014 թվականի օգոստոսին, հաղորդում է RBC-ն։

«Նավթը թանկանում է՝ ելնելով աշխարհաքաղաքական լարվածության աճի եւ աշխարհում վառելիքի ավելացող պահանջարկի ֆոնին շուկայի մասնակիցների մտավախություններից՝ կապված մատակարարումների հնարավոր դեֆիցիտի հետ»,-գրում է պարբերականը։



Փետրվարի 15-ին Bloomberg գործակալությունը նշում էր, որ նավթը աշխարհաքաղաքական ռիսկերի ֆոնին 2014 թվականից ի վեր առաջին անգամ մոտենալով $100-ի նշագծին, միաժամանակ նվազեցնում է համաշխարհային տնտեսական աճի հեռանկարները եւ արագացնում գնաճը։

Bloomberg-ի տնտեսական մոդելի համաձայն, եթե նավթի գները մինչեւ այս տարվա փետրվարի վերջ աճեն մինչեւ $100 (2021 թվականի վերջի $70-ից), ապա երկրորդ կիսամյակում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գնաճը կավելանա 0,5 տոկոսային կետով։ Իսկ մեկ բարելի դիմաց $150-ը գրեթե կկանգնեցնի համաշխարհային աճը եւ գնաճը կհասցնի 7%-ի, կանխատեսում էր JPMorgan Chase-ը։
Դիտում՝ 2024
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW