ԿԲ-ն արգելել է Հայաստանի բանկերի մասնակցությունը Western Union դրամական փոխանցումների համակարգում

25.08.2008 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ խորհուրդն այսօր որոշում է ընդունել## արգելել Հայաստանի տարածքում գործող բանկերի մասնակցությունը Western Union արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում:

ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում տեղեկացրել են, որ որոշումը կայացվել է բանկերի ռիսկայնությունը զսպելու նպատակով, քանի որ “արձանագրվել են Western Union արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի կողմից անհիմն և չպատճառաբանված կերպով Հայաստանի տարածքում գործող բանկերի հետ կնքված պայմանագրերի դրույթների խախտման դեպքեր, այն է` որոշ բանկերի մասնաճյուղերում դադարեցվել է սպասարկումը, ինչը կարող է խաթարել բանկերի բնականոն գործունեությունը, նրանց ֆինանսական վիճակը, և հանգեցնել անկանխատեսելի իրավիճակների դրամական փոխանցումների հատվածում, ինչպես նաև ազդել երկրի տնտեսական, ֆինանսական և իրական հատվածների վրա”:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Ադրբեջանը Western Union-ից, Moneygram-ից եւ մի շարք այլ վճարահաշվարկային համակարգերից պահանջել էր դադարեցնել իրենց գործունեությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ տարածքում` սպառնալով արգելել համակարգերի գործունեությունն Ադրբեջանում: Արդյունքում դրամական փոխանցումների մի քանի համակարգեր դադարեցրել էին իրենց գործունեությունը ԼՂՀ տարածքում:

Դիտում՝ 7523

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW