Վարչապետի որոշմամբ Ներդրումային կոմիտե է ստեղծվել

18.02.2022 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ներդրումային կոմիտե
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ներդրումային կոմիտեի աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել։

Ներդրումային կոմիտեի գործունեության նպատակը գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրության, առաջնահերթությունների որոշման, հաստատման եւ վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացման իրականացումն է։

Ներդրումային կոմիտեի հիմնական խնդիրներն են՝

- Գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի քննարկման արդյունքում դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայություններից եւ ոլորտային ռազմավարական ծրագրերից բխող, սոցիալ- տնտեսական արդյունավետություն ապահովող եւ անաչառ որոշումների կայացումը:

- Գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի առաջնահերթությունների որոշումը եւ հաստատումը:

- Որոշված առաջնահերթությունների ցանկի պարբերաբար վերանայումը եւ համալրումը։

- Ներդրումային կոմիտեի նիստը նախագահում է ՀՀ վարչապետը։ Վարչապետի բացակայության դեպքում նիստը նախագահում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ՀՀ փոխվարչապետը։

- Ներդրումային կոմիտեի նիստերը ձայնագրվում, արձանագրվում են եւ հրապարակման ենթակա չեն։

- Ներդրումային կոմիտեն քննարկում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված հանրային ներդրումային ծրագրերը, հաստատում է վերջիններիս առաջնահերթությունները, որի վերաբերյալ կազմվում է ցանկ։
Դիտում՝ 1796

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW