Deutsche Bank-ն ամերիկյան վճարային ծառայության հետ համատեղ ընկերություն է ստեղծում
21.06.2021 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ uecdn.es

Համատեղ ձեռնարկության ստեղծումը Deutsche Bank-ի կորպորատիվ հաճախորդներին թույլ կտա վճարումներ ընդունել Fiserv-Clover հարթակի միջոցով, որը կարող է «կարդալ» վարկային և դեբետային քարտեր, ինչպես նաեւ աշխատել բջջային դրամապանակների հետ:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Deutsche Bank-ի համար սա վերադարձ է վճարային ծառայությունների շուկա. 2012-ին գերմանական բանկը նմանատիպ բիզնես վաճառեց ամերիկյան EVO Payments International LLC- ին` համարելով, որ այն չափազանց ռիսկային է:
Սակայն այդ ժամանակից ի վեր վճարումների մշակման շուկան կտրուկ աճել է էլեկտրոնային առևտրի զարգացման ֆոնին, և COVID-19 համավարակն էլ ավելի է ուժեղացրել այդ միտումը: Ներկայումս Fiserv-ի կապիտալիզացիան գրեթե երեք անգամ գերազանցում է Deutsche Bank-ի շուկայական արժեքը: Fiserv-ի և Deutsche Bank-ի գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվում:
Deutsche Bank-ը տեղեկացրել է, որ Fiserv-ի հետ համատեղ ձեռնարկությունը կկարողանա նոր ծառայություններ առաջարկել փոքր բիզնեսի իր ավելի քան 800 հազ. հաճախորդներին Գերմանիայում: Համատեղ ձեռնարկության կենտրոնակայանը գտնվելու է Ֆրանկֆուրտում, աշխատողների թիվը կկազմի ավելի քան 100 մարդ:
Deutsche Bank-ում նշում են, որ վճարումների մշակման շուկան ամենաարագ զարգացողներից մեկն է բանկային ոլորտում, և կանխատեսում են եկամտի տեմպերի տարեկան 6% աճ մինչեւ 2023թ. ներառյալ:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: