Միջազգային գործարար եւ բարերար, Evocabank-ի Խորհրդի նախագահ Վազգեն Գեւորկյանը, կարեւորելով որակյալ մասնագիտական կրթության եւ առաջնորդների պատրաստման դերը Հայաստանի զարգացման համար, խոշոր նվիրատվություն է կատարել «Մատենա» միջազգային դպրոցին, որի շնորհիվ զգալիորեն ընդլայնվել է կրթաթոշակների ֆոնդը հայաստանցի մասնակիցների համար: «Անկեղծորեն հավատում եմ կրթության զորությանը եւ կարեւորությանը բոլոր այն գործընթացներում, որոնց կարիքը մեր երկիրն ունի, եւ վստահ եմ, որ մոտ ապագայում շոշափելու ենք ձեր աշխատանքի արդյունքները»,- նշել է Վազգեն Գեւորկյանը:Դպրոցը շնորհակալություն է հայտնում պարոն Գեւորկյանին եւ ընդգծում, որ այս աջակցությունը ոչ միայն ֆինանսական մեծ օգնություն է նորաստեղծ դպրոցի համար, այլեւ հսկայական հոգեբանական խթան ու վստահություն առ այն, որ այս կարեւոր, բայց շատ բարդ գործում թիմը մենակ չէ եւ ունի գաղափարակից ընկերների անկեղծ աջակցությունը: 02.02.2022 | 12:21 Մատենայի ծրագրերի մեկնարկը տրված է «Մատենային կարող են աջակցել բոլոր նրանք, ովքեր կիսում են դպրոցի կարեւորագույն առաքելությունը եւ ցանկանում են նպաստել համաշխարհային կարգի մասնագիտական կրթության տարածմանը, ինչը շղթայական ազդեցությամբ կխթանի ամբողջ համակարգի աստիճանական բարեփոխմանը Հայաստանում»,- նշել են «Մատենա» միջազգային դպրոցի հանրային կապերի բաժնում: Tweet Դիտում՝ 13367