Սբերը որոշում է կայացրել փոփոխություններ կատարել կազմակերպչական կառուցվածքում, որոնք կիրականացվեն մինչեւ 2022 թվականի հունիսի 1-ը, հայտնում է բանկի մամուլի կենտրոնը։Մասնավորապես, կառանձնացվեն իրավաբանական անձ հաճախորդների համար էկոհամակարգը (B2B-բիզնես) եւ ֆիզիկական անձանց հաճախորդների համար էկոհամակարգը (B2C-բիզնես): Սբերի այս երկու էկոհամակարգերը կաշխատեն իրար հետ, ինչպես նաեւ բանկի այլ ստորաբաժանումների եւ դուստր ձեռնարկությունների հետ սերտորեն համակարգված՝ ձեւավորելով Սբերի ամբողջական էկոհամակարգը:Ոչ բանկային ոլորտում Սբեր Խմբի համար առանցքային հանդիսացող էլեկտրոնային առեւտրի ոլորտում կստեղծվի էլեկտրոնային առեւտրի հոլդինգ, որը կմիավորի Սբերի ներդրումները SberMarket, SberMegaMarket, SberLogistics, Sber Eapteka եւ SMM Retail ընկերություններում, ինչպես VK-ի հետ (նախկին Mail.ru Group) համատեղ О2О-հոլդինգ համատեղ ձեռնարկությունում։ Ակտիվների միասնական կառավարումը կապահովի եւ՛ հաճախորդների լավագույն փորձը, եւ՛ զգալի սիներգիաներ կստեղծի ու կամրապնդի Սբեր Խմբի դիրքերը արագ զարգացող е-сom ոլորտում: 26.01.2022 | 14:23 Սբերը ճանաչվել է Եվրոպայի ամենաուժեղ բրենդը՝ առաջ անցնելով Ferrari-ից «Սբերը հաջողությամբ փոխակերպում է իր բիզնես մոդելը բանկից դեպի դիվերսիֆիկացված էկոհամակարգ, որը տրամադրում է հարյուրավոր օգտակար ամենօրյա ծառայություններ տարբեր ոլորտներում B2C եւ B2B հատվածների ավելի քան 105 միլիոն հաճախորդների համար: Պրոդուկտների եւ ծառայությունների մեջ սիներգիան, որը հիմնված է հաճախորդների ուղիների, նրանց կարիքների ամենօրյա կանխատեսման եւ Սբերի` որպես էկոհամակարգի բոլոր հատվածների համար ամբողջական առաջարկի ձեւավորման վրա, մեր թիմի հիմնական խնդիրն է: Այդ իսկ պատճառով կարեւոր էր միավորել ֆինանսական եւ ոչ ֆինանսական ոլորտների բոլոր պրոդուկտները միասնական ղեկավարության ներքո մեր հիմնական հաճախորդային հատվածներից յուրաքանչյուրում:Վստահ եմ, որ մեր նոր կազմակերպչական կառուցվածքի շրջանակում մենք կկարողանանք էլ ավելի շատ օգուտ բերել հասարակությանը եւ արդյունավետ գործընթաց կառուցել Սբերի հաճախորդների համար համապարփակ շահավետ առաջարկ ստեղծելու եւ մշտապես զարգացնելու համար»,- ասել է Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը։ Tweet Դիտում՝ 6359