2008 թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 10,6%

20.08.2008 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008 թ-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի## համեմատ կազմել է 10.6%:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2008 թ-ի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 1 736 187,7 մլն դրամ:

2008 թ-ի հունվար-հուլիս ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալը երկրում կազմել է 428 184,9 մլն դրամ ` 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1.8%-ով:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում 2008 թ-ի հունվար-հուլիս ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20.4%-ով եւ կազմել է 87 908 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 16.7%-ով եւ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 62 253 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 108 679 դրամ (աճը` 19.6%):

2008 թ-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 896 մլրդ դրամ կամ $ 2 920,2 մլն` 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 29.5%-ով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, 2008 թ-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում արտահանման ծավալը կազմել է 192,6 մլրդ դրամ ($ 628,1 մլն), իսկ ներմուծման ծավալը` 703,4 մլրդ դրամ, կամ $2 292,1 մլն:

Հայաստանի արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2008 թ-ի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 510.8 մլրդ դրամ, կամ $1 664 մլն:

Դիտում՝ 6406
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW